>

Նորաձևությունն ազատություն է, որը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ինքնարտահայտվելու: Թրենդներին հետևելը կարևոր է, սակայն թրենդները պետք է օգտագործել սեփական ցանկություններին համապատասխան: Թեև ամբողջ աշխարհում հիմա համաճարակային իրավիճակ է, նորաձև լինել չես արգելի:)

Tert.am Life-ի հետ զրույցում ոճաբան Մադոննա Հարությունյանն առանձնացրել է այս ամռան գլխավոր թրենդները և ներկայացնում է 5 look, որոնք կօգնեն գտնել ինքնարտահայտվելու նորաձև տարբերակներ:

Մինչ look-երին անդրադառնալը ներկայացնում ենք սեզոնի թրենդային աքսեսուարներն ու գույները:




Քոչարյանի զոհերը


Աքսեսուարներ




Թեև Հայաստանում շարունակում են լայն տարածում ունենալ արծաթագույն աքսեսուարները՝ ամբողջ աշխարհում թրենդի մեջ են ոսկեգույն աքսեսուարները՝ շղթայանման խոշոր վզնոցները, ժամերը, խոշոր մատանիները: Հիմա նորաձևության մեջ արծաթագույն աքսեսուարներ շատ քիչ են օգտագործվում:

Մեծ գլխարկներն են շատ թրենդային:

Հիմա ավելի նորաձև են վինտաժային աքսեսուարները, սակայն դա այն վինտաժը չէ, որը մենք տեսնել ենք: Վինտաժը կարելի է օգտագործել կերպարում որպես լրացում, սակայն դա այն ամբողջական վինտաժը չէ, որը բալորիս ծանոթ է: Չպետք է կերպարն ամբողջապես լինի վինտաժային, որովհետև 40-ականները չեն կարող ամբողջապես վերադառնալ մեր իրականություն:


Գույներ

Վառ և աչք ծակող երանգներին փոխարինում են պաստելային երանգները: Նորաձև են բոլոր պաստելային երանգները՝ մանուշակագույնից փիրուզագույն: Պաստելային մանուշակագույնն ուղղակի գրավել է նորաձևության աշխարհը: Այս դեպքում շատ կարևոր է երանգի ճիշտ ընտրությունը, որովհետև յուրաքանչյուր գույն ունի բազմաթիվ երանգներ: Հիմա նորաձևության մեջ են աչքի համար հանգիստ երանգները:

Ճիշտ համադրությունը շատ կարևոր է: Ես նույնիսկ IQOS-ն եմ կարողանում համադրել հագուստիս հետ, հատկապես, որ այն ունի թրենդային գույներով ամառային նոր տեսականի: 3 look-ում IQOS-ը համադրել եմ հագուստիս երանգի հետ, օրինակ՝ բեժի ու փիրուզագույնի հետ ընտրել եմ ավելի վառ փիրուզագույն IQOS, երկար շապիկի ու սպորտային կիսատաբատի հետ համադրել եմ ազնվամորու երանգի IQOS, որը գույն է հաղորդում կերպարիս: Կարծես թե, հենց այդ գույնն էր պակադում իմ կերպարին: Մեծ գլխարկով կերպարում էլ ընտրել եմ դեղինի և փիրուզագույնի համադրությամբ IQOS:

Ինստագրամի թրենդները՝ նորաձևության մեջ

Եթե տարիներ առաջ նորաձևության տներն էին թելադրում թրենդները, հիմա շատ բան փոխվել է, բլոգերները սկսել են թելադրել նորաձևություն, նորաձևության տներն ուշադրություն են դարձնում, թե ով ինչպես է համադրում հագուստը: Վերջերս մասնագիտական գիրք էի կարդում, հայտնի բրենդներից մեկի դիզայները պատմել էր, որ ամեն անգամ նոր հավաքածու ստեղծելիս դուրս է գալիս փողոց և նայում, թե երիտասարդներն ինչ են նախընտրում հագնել: Դիզայներներն ինչ-որ սենյակում փակված չեն ստեղծում թրենդները: Հիմա արդեն դժվար է ասել, թե որ թրենդն ով է առաջինը ներկայացրել՝ Ինստագրամի բլոգերնե՞րը, թե՞ դիզայներները, սակայն այս երկուսի փոխազդեցությունը մեծ է:


Մադոննայի ընտրած 5 look-ն այս սեզոնի համար

Ոճաբանը ներկայացրել է այն կերպարները, որոնք կրելի են առօրյայում, քանի որ համաճարակը մարդկանց հեռու է պահում մեծ միջոցառումներից, երեկույթներից:

Շապիկները բազային զգեստապահարանի անբաժան մասն են: 20-30 տարբերակով կարելի է համադրել տարբեր տաբատների, կիսաշրջազգետների հետ, նույնիսկ զգեստի վրայից կարելի է կարճ շապիկ հագնել ու ստանալ նոր կերպար:

Ընտրել եմ շապիկի 2 տարբերակ՝ կարճ և երկար: Կարճը համադրել եմ կիսաշրջազգեստի և սպորտային կոշիկների հետ: Շատ դեպքերում մարդիկ հասակը ցույց տալու խնդիր են ունենում: Այս դեպքում կարճ շապիկը շատ հարմար է, որովհետև ոտքերի հատվածը վիզուալ երկարացվում է տաբատով կամ կիսաշրջազգեստով:

Երկար շապիկի հետ օգտագործել եմ վերջին 2 տարվա հիթը՝ սպորտային կիսատաբատ՝ «վելոսիպեդկա»: Երբ թրենդը կա, բոլորն ուզում են օգտագործել այն, սակայն շատերը զգուշանում են այս թրենդից, քանի որ այս տիպի կիսատաբատները կարող են մարմինն ընդգծել այնպես, որ իրենց դուր չգա: Այս դեպքում օգնության է գալիս երկար շապիկը:

Մեծ գլխարկի և ծաղկավոր զգեստի համադրությունը վերջին ամիսների Ինստաթրենդներից է: Այս դեպքում հստակ կարող ենք ասել, որ թրենդը ծնվել է Ինստագրամում: Իհարկե, այս գլխարկն առօրյայում կրելի չէ, հարմար է ծովափում, բացօթյա խնջույքների ժամանակ: Այն իմ շատ սիրելի դիզայների՝ Սիմոն Պորտ Ժաքեմյուսի ստեղծագործությունն է, նա նույնիսկ ավելի մեծ չափսեր է առաջարկում:

Հայաստանում նոր է տարածվում այս թրենդը, որը կարելի է օգտագործել նաև Ինստագրամի շատ գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար: Մի քիչ ավելի փոքր գլխարկները կարելի է կրել նաև քաղաքում: Թեև դրանք արդեն մի քանի տարի է՝ կան, շարունակում են շատ գեղեցիկ լինել: Մենք գլխարկ կրելու մշակույթ չունենք, սակայն քաղաքում էլ կարելի է ստեղծել եթերային գեղեցիկ կերպար:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Сообщение 5 առօրյա look Մադոննա Հարությունյանից՝ ամռանը նորաձև լինելու համար появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->