>

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ շաբաթ է՝ որպես մեղադրյալ գտնվում է կալանքի տակ:







Քոչարյանի զոհերը

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քոչարյանը պահվում է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում, որը հանրությանը հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անվամբ:

Ուշագրավն այն է, որ մինչ օրս կալանավորված հայտնի պաշտոնյաները ևս տարվել են այնտեղ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի դեպքում իրավիճակը այլ է:


«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Քոչարյանը խնդրել է, որ եթե իրեն կալանավորեն, ապա տեղափոխեն այնպիսի խուց, որտեղ որևէ այլ անձ չլինի, և նա ցանկանում է այդ խցում մենակ մնալ:


Ըստ էության նրա՝ նախկին նախագահ լինելու գործոնն էլ պատճառ է դարձել, որ իրավապահները բավարարել են խնդրանքը: Մինչ այդ, Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, թե նա հարմարվել է այնտեղի պայմաններին, զբաղվում է սպորտով, նաև շարունակում է գիրք գրելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->