>

Վերին Դվին գյուղում այսօր՝ հուլիսի 27-ին, ջրանցքն ընկած 14-ամյա տղայի դին քիչ առաջ հայտնաբերվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքապետ Լյուդմիլա Պետրովան:




Քոչարյանի զոհերը

Ավելի վաղ նա մեզ հետ զրույցում դեպքից մանրամասներ էր պատմել. «3 ընկերներով են գնացել ջրանցքում լողալու, ընկերոջ պատմելով ջրանցքն ընկած տղան լողալ չի իմացել, փորձել է սովորել ու պատմում է, որ մտել են ջրի տակ դուրս են եկել ու տեսել են, որ երեխան կարծես խեղդվում է,




ու դրանից հետո իջել է ջրի տակ ու էլ չեն տեսել: Վազելով եկել են ջրանցքն ընկած երեխայի տուն, հայրը տանը չի եղել, մայրն ու քույրը զանգել են փրկարար ծառայություն»:


Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին, ժամը 17։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի տարածքում երեխան ընկել է ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Сообщение Ցավալի դեպք. Հայտնաբերվել է 14-ամյա պատանու դին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->