>

Բարձր միավորներով բուհ չընդունվածների ցույցերը ստանում են քաղաքական երանգ․

ցուցարարների շարքում է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը։ Հանրային ՀԸ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի

ընթացքում՝ իր հրաժարականի վերաբերյալ այսօր հնչած պահանջների




Քոչարյանի զոհերը

վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։





«Ցուցարաներից ամենաակտիվի՝ գլխարկով տղամարդու, որդին ոչ առաջին հայտով ընդունվել է,

պարզապես նրանք ցանկանում են բողոքի այս ալիքի վրա հասնել այն բանին, որ նա ընդունվի այն ֆակուլտետը, որը լրացրել էին առաջին հայտով։

Դա չի լինելու, նրանք իրենց նպատակին չեն հասնելու։


Անցած շաբաթ, երբ մենք լուծումների էինք հասել, այսօր, երբ կայանալու էր հանդիպումը, երբ պետք է ամրագրեինք այդ լուծումները, ծնողների մի մասը ուրախացել էր, ասում էին՝ մեր հարցը լուծվեց։

Որպես ապացույց կարող եմ ներկայացնել, որ բողոքող խումբը, որը մեզ ներկայացրեց 134 անձանց ստորագրությամբ 2 դիմում,

այստեղ մարդկանց անունները կրկնվում են, այստեղ կան մարդիկ, որ առաջին հայտով ընդունվել են։

Դրական միավոր ստացած, բայց չընդունվածների թիվը եղել է 88, նրանցից լրացուցիչ փուլին դիմած 66-ից 63-ն ընդունվել է, 20 դիմորդ չի դիմել լրացուցիչ փուլին,


մեկ դիմորդ չի ընդունվել, գերազանց ստացած 6 դիմորդի առաջարկվել է հաջորդ կրթական ծրագրերին մասնակցել, նրանցից 4-ը համաձայնել է։ Մեզ համար անսպասելի էր,

որ շաբաթ օրը, չսպասելով երկուշաբթի օրվա մեր լուծումներին, մենք տեսանք այդ քաղաքական խմբակների հետ որոշ բողոքողների ասուլիսները,

հայտարարությունները, թե մենք այլեւս փոխնախարարի հետ չենք հանդիպելու, մեր պահանջը նախարարի հետ հանդիպումն է։

Այս օրերին ես հանդիպել եմ եւ դիմորդների, եւ ծնողների հետ, քննարկել հարցեր եւ լուծումներ գտնել։

Բայց հիմա այս ակտիվությունն արդեն այլ ուղղությամբ է գնում, եւ ես ուզում եմ դիմորդներին խորհուրդ տալ՝

չտրվել սադրանքներին, որովհետեւ, ըստ էության, լուծումները տրված են», ասել է Արայիկ Հարությունյանը։

Сообщение Դա չի լինելու. Բարձր միավորներով բուհ չընդունվածների ցույցերը ստանում են քաղաքական երանգ. Արայիկ Հարությունյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->