>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Դերասան Վարդան Պետրոսյանի գործով, ում մեղսագրվում էր միջին ծանրության արարք կատարելը, դատարանը մերժեց շուրջ 20.000 անձնական երաշխավորություն տրված անձանց խնդրանքը՝ Վարդանին ազատ արձակելու և անձնական երաշխավորություն խափանման միջոց ընտրելը։







Քոչարյանի զոհերը

Նախկին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում մեղսագրվում է առանձնապես ծանր հանցանք կատարելը, որի համար պատիժ է նախատեսում տասից տասնհինգ տարի՝ 38 անձ է տվել անձնական երաշխավորություն։


Ըստ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի՝ անձնական երաշխավորություն կարող են տալ վստահություն վայելող անձինք և իրենք քրեական պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունը չկատարելու համար։

Ես չեմ կարող ասել, թե արդյո՞ք Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հիմքեր կան, բայց խիստ կասկածում եմ, որ երաշխավորություն տված 38 անձինք, ովքեր հիմնականում ՀՀԿ պատգամավորներ են, հասարակության մոտ վստահություն են վայլում և իրենք իրենց անձեռմխելիությունը կդադարեցնեն, եթե Ռոբերտ Քոչարյանը թաքնվի վարույթ իրականացնող մարմնից։ Բարի լույս շուտ արթնացող հայեր»։


 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->