>

Ալեն Սիմոնյանը իր ֆեսբուքյան էջում գրել




Քոչարյանի զոհերը

Բարոյականությունը և վաստակը խոսքով չէ միայն չափվում:




Եթե այդպես լիներ, ապա, թե իմ, թե շատ ու շատ մեր հայրենակիցների ամենօրյա խոսքը, թերևս, ոմանց բավարար կլիներ:
Մարդ ուղղակի այնպիսի վաստակ պետք է ունենա, որ երբ, օրինակ` վնասվածք է ստանում` անցորդները չուրախանան:


Մարդ այնպիսի բարոյականություն պետք է ունենա, որ երբ, օրինակ` դատեն` հազարավոր անծանոթ մարդիկ չուրախանան և ասեն` «վերջապես»:

Եվ, վերջիվերջո, պետք չէ տարբեր մարդկանց հասցեին աջ ու ձախ անբարոյականության և վաստակի գնահատականներ սփռել, որ քեզ նկատեն, որ գրածներդ կարդան, կամ, որ, օրինակ` քեզ մենակ չզգաս:


Պետք չէ փորձել առնական թվալ, դրա համար մազ աճեցնել և լկտիանալ, տենց միֆերը մեկընդմիշտ շատ արագ, անսպասելի և ցավոտ կոտրվում են:

Այս դեպքերում անբարոյական վաստակի փնտրտուքը խոսքերի մեջ չէ, բավարար է լուռ նայել նախ հայելու մեջ և մեկ-մեկ էլ կողքիններիդ, և ոչինչ ասելու և փնտրելու կարիք էլ չի լինի:

Сообщение Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->