>

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերից՝ դրանց կից ներկայացնելով փոքրիկ պատմություններ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Աննա Հակոբյանն այցելել էր Տավուշի մարզի սահմանապահ գյուղեր:

Նա խոստացել էր հետագայում հրապարակվող լուսանկարներին կից ներկայացնել այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել է, ում հետ հասցրել է շփվել:




Քոչարյանի զոհերը

Ներքին Կարմիրաղբյուրում եմ, Տիկին Սվետայի տանը: Սուրճ եմ եփում:)





Բերդի բնակիչ այս երեխաները դժգոհում էին, որ ընկերները չեն իջնում բակ՝ խաղալու:

Ոչ միայն եփեցի, այլեւ մատուցեցի:)

Իմ աջից՝ Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետն է՝ Լեւոն Առաքելյանը, որն ակնհայտորեն շատ սիրված է բնակիչների կողմից:

Առանց մեկնաբանության


Տիկին Սվետան բանաստեղծություններ է գրում: Հաճույքով ընթերցեցի մի քանիսը:

Այգեպարի մանկապարտեզի շենքն է. տանիքի վրա արկ էր ընկել:

Մանկապարտեզի դահլիճն է

Տիկին Լիդան է, Այգեպարից, ում տանը գիշերել էինք 2015 թվականի սահմանային լարվածության օրերին: Մանրամասները, թերեւս, արդեն բոլորը գիտեն:


Տիկին Լիդայի խնամիներն են: Պարզվեց՝ Երվանդ պապը ամուսնուս քաղաքական հայացքները համակրել է դեռ շատ վաղուց եւ այնքան ջերմեռանդ, որ Իջեւանցի մի վարորդից վերցրել է ամուսնուս հեռախոսահամարը եւ զանգահարել՝ զրուցելու: Բայց քանի որ այդ համարը արդեն ես եմ օգտագործելիս եղել, Երվանդ պապի հետ զրուցել եմ ես: Ինքս աղոտ հիշեցի տարիներ առաջ եղած այդ զանգը:

Բերդում բնակվող այս կանայք սրտնեղած էին մի քիչ: Առհասարակ, բոլոր այն բնակավայրերում, որ եղա, մարդիկ հոգնած էին այցելուներից: Մի կողմից գնահատում էին ուշադրությունը, մյուս կողմից նյարդային էին անընդհատ այցելուների, ֆոտո եւ տեսախցիկների պատճառով:

Այգեպարցի ընտանիք՝ չքնաղ երեխաներով

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում բազմանդամ մի ընտանիք, որտեղ տատիկը բոլորի հոգսը իր վրա էր վերցրել՝ տեսնես ընտանիքի մի քանի անդամները ինչպես տեղավորվեցին հարեւան գյուղի բարեկամների տանը, հաց կերան, թե ոչ, երիտասարդ հղի հարսը ինչպես է զգում եւ բազմաթիվ այլ խնդիրներ: Այս ճստիկը հատուկ այսպես դիրքավորվել էր՝ լուսանկարվելու համար:

Եվս մեկ հրաշք ընտանիք Այգեպարում: Գեւորգը անհանգիստ էր մայրիկի համար, որը շուտով պետք է իրեն եւ եղբորը քույրիկ պարգեւեր:

Պարզվեց՝ Գեւորգի մայրիկը երեկ դուստր է լույս աշխարհ բերել: Շնորհավո՜ր: Սահմանամերձ բոլոր բնակավայրերում ապրող մարդիկ՝ ամենափոքրից մինչեւ ամենամեծ, մի ցանկություն ունեն միայն՝ Խաղաղություն: Հարցին, թե ինչի՞ կարիք ունեք, նրանք բոլորը մեկ պատասխան են տալիս՝ թող միայն խաղաղություն լինի, մնացած ամեն ինչը մենք կստեղծենք:

Сообщение Հարցին, թե ինչի՞ կարիք ունեք, նրանք բոլորը մեկ պատասխան են տալիս. Աննա Հակոբյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->