>

Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել՝ քաջալերելով հիվանդ երիտասարդ կնոջը և կոչ անելով օգնել վերջինիս․

«Ամիսներ առաջ, երբ ինձ մոտ հայտնաբերեցին մահացու հիվանդություն, շատերդ` ծանոթ, անծանոթ գրում էիք ինձ և առաջարկում ցանկացած օգնություն, անգամ ֆինանսական: Այն ժամանակ բոլորիդ շնորհակալություն հայտնեցի, ասելով, որ դեռևս չունեմ դրա կարիքը, իմ բուժումները շարունակվում են, սակայն կա մի միայնակ մայր, ում կյանքը փրկելու խնդիր կա: Այսօր ես խնդրում եմ բոլորիդ, այո, խնդրում, որ ձեր օգնությունը ցուցաբերեք մի երիտասարդ կնոջ, ում նույնպես շատ ծանր հիվանդություն են ախտորոշել: Նրա ողջ և առողջ լինելուց է նաև կախված հաշմանդամություն ունեցող դստեր կյանքն ու ապագան: Հայեր ջան, բարիներ ջան, ամեն մի լուման մեծ օգնություն կլինի միայնակ մոր և դստեր համար: Դրամահավաքի մանրամասները այստեղ՝ Վալենտինայի գրառման մեջ»:




Քոչարյանի զոհերը

Այնուհետև մեկնաբանության  եջ ավելացրել․ «Երբ ես մահվան շեմին էի, ինձ ապրեցրեց հավատքն ու սերը: Մարդկանց սեր հորդող նամակներն ու հաղորդագրությունները ինձ ուժ էին տալիս, այժմ իմ ուժը փոխանցում եմ քեզ, չհանձնվես: Լսո՞ւմ ես, չհանձնվես, քո երեխեն քեզ է նայում»:




Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անի Քոչարի մոտ հանյտաբերվել է արյան քաղցկեղ․ «Ասում են` արյան քաղցկեղը` լեյկոզը, դեռևս մահավճիռ չէ: Ես պատրաստ եմ կյանքի հերթական մարտահրավերին։

Ինձ բացակա չդնեք…


Հ.Գ. Փաստորեն, հիվանդությունն առավել շուտ հասավ ինձ, քան ես կհասնեի հայրենիք:


Ամենևին չէի բարձրաձայնի այս մասին, եթե արդեն իսկ հայտնած չլինեի հայրենիք վերադառնալուս մասին:

Ով կմտածեր, որ մինչ ես որդուս դպրոցի հարցերով եմ զբաղվում և մեր վերադարձի իրականացմանն եմ լծվել, այս չարաբաստիկ հիվանդությունն էլ ինձ ծնկի բերելու գործին է լծվել: Առաջ Աստված, տեսնենք ով ում։

Սիրում եմ ձեզզ»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->