>

Ժամանակին արված մեր հարցազրույցն ու նրա անձի և ընտանիքի մասին ակնարկն այսօր էլ ակտուլ է:

Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթը՝ քաղաքական գործչի հետ» խորագիրը, որի շրջանակներում փորձելու ենք ներկայացնել մեր քաղաքական գործիչներին մի փոքր այլ տեսանկյունից, զրուցել նրանց հետ քաղաքականությունից դուրս նաև այլ թեմաներից: Մեր հյուրն այս անգամ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն է, ում հետ հանդիպել ենք Կոմիտասի անվան զբոսայգում:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էին նրա չորս երեխաները՝ Մարիամը, Աշոտը, Շուշանը ու փոքրիկ Արփին: Նրանք շատ զուսպ են, քչախոս, ամենից շատ լուսանկարչական ապարատից խուսափում է Աշոտը, թողնելով, որ քույրերը միասին նկարահանվեն: Մարիամն ու Աշոտն ուսանողներ են, Շուշանը՝ դպրոցական, իսկ ահա Արփին շուտով կդառնա մեկ տարեկան:




Քոչարյանի զոհերը




-Ձեր ընտանիքում հանգստյան օրերն անցկացնելու ավանդական տարբերակ կա՞, ի՞նչ հանգիստ եք նախընտրում, ինչպե՞ս եք անցկացնելու ամառային հանգիստը:

-Մեր ընտանիքի կյանքը, հայտնի հանգամանքների բերումով, բավականին անկանոն է ստացվել և շաբաթվա ընթացքում այնքան ենք էներգիա վատնում, որ հանգստյան օրերին ուժ չի մնում երբեմն ուղղակի տնից դուրս գալու: Սիրում ենք լինել Երևանի կենտրոնում, որևէ սրճարանում ժամանակ անցկացնել: Որևէ առանձնահատուկ նախասիրություն չունենք: Մեր երկրորդ զավակը՝ Աշոտը, այս տարի ուսանող է դարձել, և հիմա նախապատրաստվում ենք այդ իրադարաձությանը: Առնվազն այս պահի դրությամբ որևէ կոնկրետ բան չենք պլանավորել: Մանավանդ, որ քաղաքական առումով էլ շատ կարևոր ժամանակաշրջան է, երևի այս ամառն ավելի շատ աշխատանքային իրավիճակում անցկացնենք:


Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները: Երբևէ մտածե՞լ եք, որ նրանցից որևէ մեկը կարող է շարունակել Ձեր ճանապարհն ու զբաղվել քաղաքականությամբ:

-Մեծ դուստրս՝ Մարիամը ուսանող է, Աշոտը նույնպես, ինչպես նշեցի, արդեն ուսանող է, երկուսն էլ ընդունվել են Տարտուի համալսարան: Շուշանը դպրոցական է, իսկ Արփին շուտով կդառնա մեկ տարեկան: Երբ ես քաղբանտարկյալ լինելով նոր դուրս էի եկել բանտից, արձանագրեցի, որ և՛ Աշոտը, և՛ Մարիամը շատ տարված են քաղաքականությամբ, բայց հիմա կարող եմ արձանագրել, որ դա դուրս է նրանց հետաքրքրությունների շրջանակից, ինչի համար, անկեղծ ասած, ուրախ եմ: Բայց ես չեմ զբաղվում իմ երեխաների կյանքի պլանավորմամբ: Կարծում եմ, ամենակարևոր ու, թերևս, միակ առաքելությունը, որ ծնողն ունի իր երեխայի կյանքում` նրա պատշաճ կրթությունն ապահովելն է, ինչը նշանակում է անհրաժեշտ և բավարար միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրանք պատրաստ լինեն ինքնուրույն ապրել, իրենց կարիքները հոգալ, աշխատանք գտնել:


Ո՞րն է եղել ամենահետաքրքիր կամ անսպասելի հարցը, որ երբևէ Ձեր երեխաները Ձեզ տվել են:

-Ընտանիքս մոտ երեք ու կես տարի առանց ինձ է ապրել: Երբ ես հեռացել եմ՝ 2008թ. մարտին, Շուշանը 7 ամսական էր, երբ վերադարձա, արդեն 4 տարեկան էր: Երբ իր շրջապատում «հայրիկ» անունով ինչ-որ մեկն էր հայտնվել, նրան այնքան էլ հասկանալի չէր, թե ի՞նչ է հայրիկը: Մի քանի անգամ ուղիղ հարց եմ լսել նրանից, նա փորձում էր ստանալ հարցի պատասխան, թե ինչի՞ համար է հայրիկն ընդհանրապես:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Աղբյուր՝ Shabat.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->