>

Ռուսաստանն Ադրբեջանին է արտահանձնել Մեհդի Շուքյուրովին՝ քրեական հետապնդման համար:

Ադրբեջանի քննչական կառույցների վարկածով, Շուքյուրովը 2016 թվականի մարտին Բիլասուվար սահմանային անցակետով Ադրբեջանից անցել է Իրան, որտեղ անդամակցել է անօրինական զինված խմբավորումների: Ադրբեջանը նրան մեղադրում է ահաբեկության նպատակներով վարժանքներ կազմակերպելու եւ անօրինական զինված խմբավորումների անդամակցելու մեջ:




Քոչարյանի զոհերը

Բաքունմ տեղորոշելով, որ Շուքյուրովը Ռուսաստանում է, դիմել է արտահանձնման համար, որն էլ բավարարվել է 2020-ի մարտին, ըստ տեղեկատվության: Եվ ահա, հուլիսին հայտնի է դառնում, որ մեղադրյալը հատուկ պահակախմբով տեղափոխվել է Ադրբեջան:




Առաջին հայացքից զուտ քրեաիրավական բնույթի տեղեկատվությունը բավականին հետաքրքիր է քաղաքական իրողությունների ներկայիս ֆոնին: Շուքյուրովի հանդեպ ադրբեջանական իրավապահ կառույցների մեղադրանքը պարունակում է բավականին նուրբ քաղաքական տողատակ: Բաքվի համար «ահաբեկչական տարրերի» հանգամանքը միշտ է եղել յուրօրինակ քաղաքական գործիք, որ կիրառվել է տարբեր առիթներով:

Այդ համատեքստում, Շուքյուրովի արտահանձնումը տեղի է ունենում Բաքվում ներքաղաքական կամ ներիշխանական բավականին բարդ եւ անորոշ վիճակում: Հատկանշական է, որ արտահանձնման վերաբերյալ տեղեկությունը տարածվում է նախօրեին Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից հետո, որը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ եւ վերաբերել է ռեգիոնալ իրավիճակին ու լարվածությանը:


Կա՞ որոշակի կապ երկու հարցերի միջեւ, իհարկե, շատ բարդ է ասել, ֆորմալ տեսանկյունից չկա որեւէ թել: Մյուս կողմից սակայն, քաղաքականությունն այդ իմաստով բավականին նուրբ երեւույթ է, ինչի համատեքստում հիշարժան է 2019 թվականի փետրվարի 27-ը: Այդ օրը ռուսական բանտից Ադրբեջան տեղափոխվեց թալիշական շարժման առաջնորդ Ֆախրադդին Աբոսզոդան: Այդ իրադարձությունը տեղի ունեցավ, երբ Թեհրանում տեղի էր ունենում Հայաստանի վարչապետ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն Իրան, որտեղ նրան ընդունեցին բավականին բարձր մակարդակով եւ արարողակարգով:

Ինչ է թալիշական հարցը Բաքվի համար ու ինչ «սահմանակցություն» ունի այն Իրանին, մեկնաբանությունը տվյալ պարագայում թերեւս ավելորդ է: Ի դեպ, հատկանշական է, որ շաբաթներ առաջ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել էր հայտարարություն, որով Ադրբեջանի իշխանությունից պահանջում էր ազատ արձակել թալիշ գիտնական Ֆախրադդին Աբոսզոդային եւ թալիշական ծագմամբ բլոգեր Էլվին Իսաեւին:


Այդպիսով, հատկանշական է, որ Ռուսաստանից հերթական «մեղադրյալի» արտահանձնումը Բաքու տեղի է ունենում դարձյալ բավականին նուրբ քաղաքական իրավիճակում: Ընդ որում, հատկանշական է, որ «մեղադրանքի» սլաքը անուղղակի, բայց դարձյալ իրանական կողմում է:

Ադրբեջանի հարցում Իրանն անշուշտ անհարմար ու «ավելորդ» մրցակից է Մոսկվայի եւ Անկարայի համար, ընդ որում թե «ցամաքային» Ադրբեջանի, թե Նախիջեւանի իմաստով: Ահա այդ առումով է նաեւ հատկանշական արտահանձնման մասին տեղեկության՝ Պուտին-Էրդողան զրույցին հաջորդելու հանգամանքը:

Կկապվի նրանցից որեւէ մեկի հետ Իրանի նախագահ Ռոհանին, թե՞ Իրանը համբերատար կսպասի, երբ կկապվեն իր հետ, քանի որ ներկայիս Ադրբեջանի հարցում պայմանավորվելը վեր է ռուս-թուրքական ուժից:

Сообщение Պուտինն ու Էրդողանը ընդդեմ Իրանի. քրեական պատմության քաղաքական աստառը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->