>

«РЕСО» ապահովագրական ընկերության համասեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը դիմել է ադրբեջանական և հայկական սփյուռքին՝ կոչ անելով նպաստել Մոսկվայում տեղի ունեցող անկարգությունների դադարեցմանը:


Դիմումը հրապարակվել է Սարկիսովների ընտանիքի անունից, հայտնում է РБК-ն:







Քոչարյանի զոհերը

Սարկիսովը, մասնավորապես, հայտարարել է, որ ամաչում է նրանց համար, «ովքեր ի ցույց են դրել իրենց ազգայնականության բարբարոսական դրսևորումը հայրենիքից հեռու՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց՝ պարզապես այն պատճառով, որ նրանք այլ ազգություն ունեն»:


Հայազգի միլիարդատերը նաև պատրաստակամություն է հայտնել փոխահատուցել ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասները և հույս հայտնել, որ ադրբեջանցի գործարարներն էլ իրենց հերթին կփոխհատուցեն հայկական բիզնեսին պատճառված վնասները։


Հիշեցնենք, որ վերջին օրերին ռուսաստանի ու աշխարհի մի շարք երկրներում բախումներ էին ունենում հայ ու ադրբեջանական համայնքերի մջև, որից հետո ադրբեջանցիները սկսել էին կազմակերպված հարձակումներ գործել հայերի վրա։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->