>

Արցախի հարցում բանակցային գործընթացում հայկական դիրքորոշման արդյունավետ հունի համար պետք է ընդամենը կարդալ Արցախի անկախության հռչակագիրը, հայկական երեք հեռուստաընկերությունների տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քննադատելով ներկայիս քաղաքականությունը: Ռոբերտ Քոչարյանը ներկայիս իշխանության քաղաքականությունն Արցախի հարցում բնորոշում էր անհասկանալի: Թերեւս դրանից էր նաեւ անհասկանալի նրա քննադատությունը, այն, թե ի վերջո ինչն ու ինչի համար է քննադատում Ռոբերտ Քոչարյանը:




Քոչարյանի զոհերը

Այդուհանդերձ, Արցախի հռչակագրին արված հղումով նա օգնեց բավականին որոշակիացնել իրավիճակը: Ըստ երկրորդ նախագահի, պետք է կարդալ Արցախի հռչակագիրը, այնտեղ ամեն ինչ ասված է, պետք է դա դարձնել հայկական դիրքորոշման հիմք եւ ամեն ինչ կընկնի տեղը:




Հիանալի է ասված, բայց մնում է իհարկե մի բաց: Խոսքն այն մասին է, թե Ռոբերտ Քոչարյանը որքանով է Արցախի անկախության հռչակագրին համահունչ համարում «Մադրիդյան սկզբունքները», որը նրա համաձայնությամբ բանակցության հիմք է դարձել 2007 թվականի վերջից: Թեեւ, մինչ այդ էլ եղած այսպես ասած բովանդակությունը առանձնապես, հիմնավորապես չի տարբերվել դրանից:

Այդուհանդերձ, երբ երկրորդ նախագահը որպես բանակցության հիմք հավանության էր արժանացնում «Մադրիդյան սկզբունքները», հիշու՞մ էր Ացախի անկախության հռչակագիրն ու համեմատում այդ սկզբունքների հետ: Որտե՞ղ էր նա տեսնում այդ սկզբունքների շուրջ բանակցության եւ Արցախի անկախության շահեկանությունը: Կարող էր տեսնել թերեւս մի տեղ՝ տարածքներ կարգավիճակի, այսինքն անկախության դիմաց: Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանը հնարավոր համարու՞մ էր Արցախի անկախության դիմաց տարածք հանձնելը:


Արցախի հարցում երկրորդ նախագահի դիրքորոշման հասկանալիության համար հարցերը իսկապես շատ են, սկսած, ընդ որում, այն փուլից, երբ նա շարունակեց Ալիեւի հետ բանակցությունը՝ չնայած այն բանին, որ Ադրբեջանի նախագահը պաշտոնապես կանգնեց մարդասպան կացնահար Սաֆարովի մեջքին:


Արցախի հարցն, անշուշտ, բարդ հարց է, եւ Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ ստիպված են եղել կատարել բարդ մանեւրներ ու թերեւս ունեցել են սխալներ: Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, ասում է, թե սխալն ընդունել կարող են միայն ներքուստ ուժեղ մարդիկ: Հայաստանի երեք նախագահներից սխալն ընդունելու երեք դեպք դժվար է հիշել: Մի դեպք հիշվում է Լեւոն Տեր-Պետրոսյանից, երբ հայտարարեց, թե իր սխալը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Արցախից բերելն էր, թեեւ նույն մարդը նաեւ հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը շատ լավ նախարար էր:

Եվ հիշարժան է Սերժ Սարգսյանի հրաժարականի խոսքը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»: Ռոբերտ Քոչարյանից չի հիշվում սխալի որեւէ խոստովանություն: Չի բացառվում, որ նա անկեղծ ունի սեփական անսխալականության համոզում: Բայց դա էլ նրա թերեւս ճակատագրական սխալն է:

Сообщение Հարց, որը չտրվեց Ռոբերտ Քոչարյանին. նրա ճակատագրական սխալը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->