>

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բալաքենում ASAN xidmət տարածաշրջանային կենտրոնի բացման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել․




Քոչարյանի զոհերը

«Ակնհայտ է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը Սորոսի և նրա մերձավորների հերթական սադրանքն էր: Այո՛, հայ ժողովուրդն ատում էր նախորդ իշխանություններին և չէր թաքցնում դա:




Նախորդ իշխանությունը Հայաստանում արժանի էր ատելության: Բայց այն փոխարինման եկած խումբը շատ չի տարբերվում նախորդ իշխանությունից:


Պատահական չէ, որ վերջերս «Սորոսի» հիմնադրամը 600 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ համաճարակի դեմ պայքարի համար: Ինչո՞ւ այլ երկրներին նրանք ֆինանսական օգնություն չեն տրամադրել: Ոչ մի երկիր հետխորհրդային տարածքում չի ստացել այն։ Նրանք օգնե՞լ են Ադրբեջանին: Ո՛չ: Ադրբեջանում «Սորոսի» հիմնադրամի հետքերը չեն մնացել: Քանի որ նրանք այստեղ սադրանքներով էին զբաղվում և թունավորում էին երիտասարդների ուղեղները:


Նրանք ցանկանում էին երիտասարդությանը լարել սեփական պետության դեմ: Հետևաբար դրանք փակվեցին: Սակայն նրանք լայնորեն տարածում են իրենց թևերը Հայաստանում և չեն թաքցնում այն: Մենք գիտենք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գումար է ստանում Սորոսի ֆոնդից, նրանց գործակալն է և կատարում է նրանց պատվերները»,- ասել է Իլհամ Ալիևը:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Сообщение Նախորդ իշխանությունը Հայաստանում արժանի էր шտելությшն… Ալիև появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->