>

Նախևառաջ ձերբազատվեք կարծրատիպերից։ Շատ կանայք համոզված են՝ տղամարդու սիրտը գրավելու ճանապարհը նրա ստամոքսն է, ուստի անձնազոհությամբ եփում են, թխում, տապակում, պահածոյացնում։ Ոչ ոք չի վիճարկում՝ ուժեղ սեռի ներկայացուցիչները պաշտում են համեղ կերակուրները, բայց միայն տեսակ-տեսակ ուտեստներով նրանց չես նվաճի։ Համաձայնեք՝ ախորժակով խժռել տիկնոջ եփածը և սիրել նրան՝ բնավ նույն բանը չեն։ Անձնական երջանկություն չի խոստանում նաև կնոջ լիակատար անձնազոհությունը հանուն զուգընկերոջ։

Բանն այն է, որ տիկնայք այնքան ջերմեռանդորեն, այնքան ուժեղ են սիրում զուգընկերոջը, որ… անում են դա երկուսի փոխարեն, այնպես որ պարոնին անելու բան չի մնում։ Տղամարդու մեջ սեր բռնկելու համար միանգամայն այլ բան է անհրաժեշտ…




Քոչարյանի զոհերը

Ի՞նչ է նա ուզում : Անշուշտ, սերը հախուռն գործընթաց է, բայց ինչ-ինչ օրինաչափություններ այնուամենայնիվ կան։ Հարցումները ցույց են տալիս, որ ծանոթության սկզբում տղամարդկանց գրավում է միայն արտաքինը։ Նրանց դուր են գալիս կնոջ կազմվածքը, աչքերը, մազերը։ Սակայն տևական կապի համար ուժեղ սեռը գնահատում է ոչ միայն ընտրյալի գեղեցկությունը, այլև ինտելեկտն ու հումորի զգացումը։ Բայց դրանք էլ բոլոր բաղադրիչները չեն, որոնցով խմորվում է տղամարդկանց հիացմունքը։




Այսպիսով՝ տեսնենք, թե ինչ են սիրում տղամարդիկ կանանց մեջ։

1. Առեղծվածայնությունն ու պչրանքը։ Ուժեղ սեռի ներկայացուցիչներին բոլոր դարերում դուր է եկել, երբ իրենց գայթակղել ու մոլորեցրել են։ Նրանք հիմա էլ հաճույքով ներգրավվում են այդ խաղի մեջ, այնպես որ սիրահետման արվեստը ամենևին ժամանակավրեպ մի՛ համարեք։ Գայթակղել կարելի է տարբեր ձևերով, օրինակ՝ հայացքով, մերթ սևեռուն, մերթ երազկոտ, մերթ կանչող, մերթ սառը։ Եվս մի միջոց. պարբերաբար զուգընկերոջը շփոթեցրեք ձեր դարձվածքներով: Ենթադրենք՝ այն հարցին, թե ինչու ես այսօր ամբողջովին սպիտակ հագել, անորոշ պատասխան տվեք՝ էդպես ստացվեց։


2. Ինքնավստահություն։ Հնարավոր է, որ տղամարդիկ էներգետիկ սնունդ են ստանում նման կանանցից, գումարած՝ շոյվում է նրանց ինքնասիրությունը. հպարտ, իրեն բարձր գնահատող ընկերուհի ունենալը նույնն է, թե առաջին տեսակի տղամարդկանց էլիտար ակումբի անդամատոմս ունենաս։ Եթե այդ կինը ընտրել է իրեն, նշանակում է՝ ինքն էլ շլացուցիչ է։ Ուստի շտապ բարձրացրեք ինքնագնահատականը։ Ձերբազատվեք ձեր մարմնի համար ամոթի զգացումից, ինչպիսին էլ որ այն լինի (գեր, թուլացած, անհամաչափ և այլն), ու սովորեք գրագետ ներկայացնել ձեր արժանիքները։ Գեղեցիկ ոտքերն ընդգծեք կարճ փեշով, իսկ խելացի մտքերը բարձրաձայնե՛ք, ոչ թե մտքում պահեք։ Եվ գլխավորը՝ սովորեք սիրել ոչ միայն տղամարդուն, այլև ձեզ։ Այդ դեպքում նա ձեզ շատ ավելի ուժեղ կսիրի:

3. Կաշկանդվածությունը սեքսի հարցում։ Անկաշկանդությունը անկողնում նույն ինքնավստահությունն է, միայն՝ մերկ տեսքով և հորիզոնական դիրքով։ Կարևոր է առավելագույնս թուլանալ և բավականություն ստանալ: Տղամարդը միշտ զգում է, թե երբ է կինը տրվում ոչ միայն իրեն, այլև գործընթացին, դա նրան խելքահան անում։ Չափազանց կարևոր է հավանություն տալ նրա էրոտիկ ֆանտազիաներին: Եթե չափից ավելի շատ տաբուներ ունեք սեքսի հարցում, երբեք իսկապես սիրված չեք լինի։ Կամ էլ ձեզ կպաշտեն՝ իբրև բարոյական՝ համատեղելով ուրիշ կնոջ հետ։


4. «Վհուկի» բնավորություն։ Ուղնուծուծով վհուկներից վախենում են, բայց կիսավհուկները շատ ցանկալի են։ Ինչու՞ է վհուկն այդպես գրավում ուժեղ սեռին։ Նա տղամարդուն մշտական լարվածության մեջ է պահում, սրում հարաբերությունները։ Նման կինն արտառոց է ու անկանխատեսելի, նա թույլ չի տալիս տղամարդուն թուլանալ և ձանձրանալ: Բայց շատ մի՛ չարաշահեք այդ դերը։ Մի բան է մի քիչ պղպեղ ցանել տղամարդու հետ հարաբերություններին և միանգամայն այլ բան՝ անտանելի բնավորությամբ հիսթերիկի վերածվել։

5. Խնամված տեսք։  Չի կարելի մտածել, որ տղամարդկանց դուր են գալիս միայն երկարոտն մոդելանման աղջիկները: հազարավոր տղամարդկանց համար, օրինակ, Մերիլին Մոնրոն մինչև օրս սեքսի խորհրդանիշ է։ Մինչդեռ նրա չափսը 48 էր։ Այնպես որ մոռացեք չարաբաստիկ 90-60-90-ի մասին։ Ըստ հարցումների՝ տղամարդու տեսանկյունից իդեալական կինը պետք է ունենա մոտ 57 կգ քաշ, 163 սմ հասակ, միջին չափսի կուրծք, սլացիկ, բայց ոչ չոր կազմվածք և, գլխավորը, խնամված լինի։ Տղամարդիկ միշտ ուշադրություն են դարձնում կանանց ձեռքերին (չափից ավելի երկար եղունգներ չեն սիրում, բայց ըստ արժանվույն են գնահատում գեղեցիկ մանիկյուրը), ոտքերին (բարձր կրունկը պարտադիր է) և շրթունքներին։ Ի դեպ, շատ պարոններ տանել չեն կարող վառ կարմիր շրթներկը՝ այն չափից ավելի գռեհիկ համարելով։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->