>

ՀՀ Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Նաիրա Զոհրաբյանին դաշինքի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի քաղաքացիներ…

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ գտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում մեր կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն, որ նա բացարձակապես չի տիրապետում Երևանի քաղաքային տնտեսության խնդիրներին…




Քոչարյանի զոհերը

Աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար…




Միթե՞ խելամիտ կլինի, որ վաղը ես ղեկավարեմ որևէ ծննդատուն կամ պատարագ անցկացնեմ Մայր Աթոռում: Այո, այսօր ԲՀԿ-ում իրականում կա ներկուսակցական ժողովրդավարության մթնոլորտ, բայց, ցավոք, այն այսօր հանգել է վատագույնին…

Ուրացած կլինեմ, եթե չասեմ, որ Ծառուկյանը ոչ մի խնդրի վերջնական լուծում չի տալիս՝ առանց թիմակիցներին լսելու…


Բայց սա անակնկալ էր… ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր (հանկարծ ինձ նկատի չունենաք, դա իմ տեղը չէ, իսկ այլ անուններ էլ չեմ տալիս, որ նրանց կրակը չգցեմ), ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում… Բայց, զոռբա չլինելու հանգամանքը կանխեց նրանց լեգիտիմ ակնկալիքը…

Եվ ահա, պարզվեց, որ իմ հարազատ կուսակցության հարյուր հազարավոր անդամների մեջ միակ մարդը, ով իր կարծիքով, ունակ է զբաղեցնել ցանկացած պաշտոն (անգամ՝ կուսակցության հեղինակությունը գետնելու հաշվին), դարձյալ Նաիրա Զոհրաբյանն է…

Գագիկ Ծառուկյանը եղել և մնում է իմ ավագ եղբայրը, մարդ, ով ինձ՝ բանվորի որդուս, առանց որևէ ակնկալիքի, սատարել է իմ քաղաքական կյանքում…


Նա իմ համար իսկապես հարգելի մարդ է, ու ժամանակը դեռ շատ է ակնարկելու նրա անհրաժեշտությունը, բայց, եթե նրա ղեկավարած թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ…

Այս ընտրությունը զուրկ է քաղաքական ու քաղաքագիտական պատվանդանից…

Մենք իրականում շատ գրագետ և սրտացավ գործընկերներ ունենք… Իսկ ինչու՞ ոչ նրանք, այլ հենց Նաիրա Զոհրաբյանը, ում կյանքի հիմնական իմաստը եղել և մնում է գործընկերների գործեր «խառնելը»…

Շնորհակալ եմ իմ քաղաքական ղեկավարին և իմ զուսպ ու նվիրյալ թիմակիցներին…»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->