>

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր Արտաշատում համակիրների հետ հանդիպմանը հույս հայտնեց, որ, երբ ավարտվի արտակարգ դրությունը, մեծ հավաք կանցկացնեն, որտեղ կներկայացնեն իրենց մոտեցումներն ու ծրագրերը, թե ինչպես և ինչ ճանապարհով պետք է ազատվեն ներկայիս հակապետական իշխանություններից։




Քոչարյանի զոհերը

«Այսօր մենք ակտիվ քաղաքական քննարկումների մեջ ենք նաև «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների հետ, տարբեր ֆորմատներով շարունակում ենք մեր աշխատանքները, հիմնական հարցերի շուրջ մեր մոտեցումները նույնն են։ Օգտագործելով այդ երկու կուսակցություններին, ինչպես նաև, կարծում եմ՝ կլինեն այլ քաղաքական ուժեր, որոնք մեկ օրակարգի շուրջ կմիանան մեզ, և կկարողանանք պայքարել այս իշխանությունների դեմ։ Այդ պայքարը լինելու է մոտ ապագայում, լինելու է շատ արդյունավետ, և ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք հաղթանակ»,- նշեց Արթուր Վանեցյանը։




Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Արթուր Վանեցյանը նշեց, որ  Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, ինչը ենթադրում է սերտ համագործակցություն՝ թե ռազմական, թե քաղաքական ոլորտներում։

«Կարծում եմ՝ սա Հայաստանի համար ճիշտ ուղղություն է ընտրված՝ որպես արտաքին քաղաքականություն։ Սակայն այսօրվա իշխանությունները չեն կարողանում լիարժեք օգտագործել այն հնարավորությունները, որը մեզ տալիս է ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն։ Իմ պատկերացմամբ՝ մենք պետք է ունենանք փայլուն հարաբերություններ՝ Ռուսաստանի Դաշնության, շատ լավ հարաբերություններ պետք է ունենք ԵՄ երկրների, նաև Միացյալ Նահանգների հետ։ Շատ եմ կարևորում մեր հարաբերություններն Իրանի, Չինաստանի, ինչպես նաև Հնդկաստանի հետ։ Ցավոք, մեր բոլոր բարեկամ պետությունների հետ, որոնց հետ մենք ունեցել ենք ավանդական բարեկամական հարաբերություններ, այսօր հարաբերությունները կա՛մ վատն են, կա՛մ բացակայում են։ Պատմության մեջ առաջին անգամ մենք Իրանում տեսնում ենք ինչ-որ հակահայկական ցույցեր, որը երբևիցե չի եղել, Եվրոպայի կողմից չենք ստանում որևէ գործուն աջակցություն, նույնը՝ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում չունենք այն արդյունավետ աշխատանքը, որը կուզեինք ունենալ»,- շեշտեց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։


Նա նաև հավելեց, որ արտաքին քաղաքականության շատ ինքնահռչակ փորձագետներ ասում են, թե Հայաստանը երբեք չի լինելու Ռուսաստանի կցորդը՝ նման խնդիր երբեք դրված չի եղել, և վաղն էլ իրենք նման խնդիր չեն դնելու։


«Մեր իշխանությունները չեն կարողանում կառուցել ճիշտ հարաբերություններ մեր արտաքին գործընկերների հետ,  ներքին խնդիրները լուծել և կառավարել, այս մարդիկ ուղղակի ոչ մի բան չեն կարողանում անել։ Չունեն այդ հմտությունն ու հնարավորություններն ինչ-որ բան անելու, սրանք միայն կարողանում են քանդել, եղածը քանդել՝ տեղը ոչ մի բան չկառուցել»,- եզրափակեց Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բացվեց «Հայրենիք» կուսակցության գրասենյակը, որի բացման պաշտոնական մասից հետո Արթուր Վանեցյանը պատասխանեց համակիրների մի շարք հարցերի։

Сообщение Արթուր Վանեցյանը հանդես է եկել հայտարարությամբ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->