>

Ձեզ ենք ներկայացնում Նվեր Մնացականյանի հերթական դիպուկ մեկ րոպեն։




Քոչարյանի զոհերը

«Բարև Ձեզ։ Քանի դեռ իշխանությունը կորցրած ներկայացուցիչների բյուջեն ավելի մեծ է, քան ՀՀ-ի բյուջեն, հանգիստ չի լինելու։




Փողի տենդը կբռնկվի կորոնավիրուսյան վարակի պես՝ ամենաանսպասելի կետերում, ինչպիսին հանքահումքային կրիմինալով Սյունիքն էր։ Այնպես որ, Քաջարան, ու ընդհանրապես, քաջարանատիպ անկլավներ պիտի մտնեին երկու տարի առաջ, հենց քաղաքական տաք օրակարգով, առանց թավշյա սեթևեթանքի։

Եվ այսօր ապօրինի հարստացման վերաբերյալ չէին աղաղակի հենց ապօրինի հարստացածները։ Երևի իրազեկ եք, ինչ է նշանակում ոտքը տեղ բռնելը։



Վատն այն է, որ այս ժանտախտի ժամին երկրի կաղնին սղոցում են կարծես թե իշխանությունը պատվով հանձնածները, որոնք այդպես էլ բացատրեցին шրյուն չթափելու իրենց ալգորիթմը, որոնց կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Այժմ որն էր գնացքը նամուսով ճանապարհելու իմաստը, եթե հետևից անեծքի վայնասուն էր լինելու։

Հասկանալի չէ, էլ չեմ ասում ինչքան տգեղ է այդ ամեն օրվա անեծքների մեջ կորոնավիրուսի մ ա հ երով հրճվելը։ Ոչ երանի նրանց, ովքեր դա անում են կեղծանունի միջոցով, սեփական երկրի մեջ մի կտոր հացի համար․․․ Հաջողություն»։
Տեսանյութը՝ ստորև.

Сообщение Նվեր Մնացականյանի հերթական դիպուկ ջախջախիչ մեկ րոպեն появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->