>

Ներաճած եղունգի խնդիրը ծանոթ է շատերին: Սա բավական տարածված խնդիր է, որի առաջացմանը կարող են նպաստել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ նաև եղունգի հաստացումը, սեղմող կոշիկը, վնասվածքները և այլն:

Եղունգի ներաճման ամենատարածված ախտանշաններն են՝

  • ներաճած եղունգի շուրջ եղած մաշկի ցավն ու այտուցվածությունը,
  • ախտահարված մատի այտուցվածությունը,
  • մաշկի կարմրածությունը,
  • եղունգի շուրջը մաշկի ախտահարումը:

Բնական միջոցներ ներաճած եղունգը բուժելու համար




Քոչարյանի զոհերը

Բարեբախտաբար, կան բնական միջոցներ, որոնք կօգնեն բուժել եղունգն ու ախտահարված մաշկն առանց վիրահատական միջամտության: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները:


1. Գոլ ջուր




Ներաճած եղունգը բուժելու հիանալի միջոց է հասարակ գոլ ջուրը: Օրական 3-4 անգամ ոտքերը գոլ ջրի մեջ դնելը կօգնի խուսափել բակտերիաների տարածումից, իսկ այդ ջրին Էպսոմի աղ ավելացնելու դեպքում կարելի է փափկեցնել մաշկն ու նվազեցնել բորբոքումը:

2. Օճառ

Շատ արդյունավետ միջոց է նաև ոտքերը պարբերաբար կաստիլյան օճառով լվանալը: Այս օճառը պարունակում է բնական բաղադրիչներ, որոնք պաշտպանում են մաշկը բակտերիաներից ու չորացումից և պահպանում են մաքրությունը:

3. Խնձորի քացախ


Կարելի է նաև ¼ բաժակ խնձորի քացախ ավելացնել գոլ ջրին և ստացված լուծույթն օգտագործել ախտահարված ոտքը լվանալու համար կամ խնձորի քացախի լուծույթը քսել ախտահարված եղունգին: Քացախը չի բուժի արդեն իսկ ի հայտ եկած բակտերիալ վարակը, սակայն իր հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ այն կօգնի պահպանել ապաքինվող մաշկի մաքրությունը:

4. Ատամնաթել և բամբակյա տամպոն

Ներաճած եղունգը բուժելու համար կարելի է օգտագործել նաև ատամնաթել կամ բամբակյա փոքրիկ տամպոն: Հարկավոր է զգուշորեն բարձրացնել եղունգը և տամպոնը կամ ատամնաթելը տեղադրել եղունգի և մաշկի միջև: Այս պարզ պրոցեդուրան կօգնի ուղղել եղունգի աճի ուղղությունը:


5. Ճիշտ ընտրված կոշիկ

Այս խնդիրը բուժելու համար բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել բարձրակրունկ ու անհարմար կոշիկներից, քանի որ դրանք ճնշում են գործադրում և թույլ չեն տալիս, որ ախտահարված եղունգն ապաքինվի: Նման դեպքերում հարկավոր է կրել հնարավորինս հարմարավետ կոշիկ, որն էլ ավելի չի վնասի եղունգը:

6. Եթերայուղեր

Ցավը մեղմելու և բորբոքումից ազատվելու համար կարելի է օգտագործել նաև եթերայուղեր: Ցանկության դեպքում կարելի է խառնել եթերայուղերը և ստացված խառնուրդն օգտագործել ախտահարված մաշկի բուժման համար: Օրինակ՝ կարելի է կոկոսյան ընկույզի յուղին ավելացնել նարդոսի, մեխակի, թեյի ծառի և հազրեվարդի եթերայուղեր և ստացված խառնուրդով պարբերաբար մերսել ախտահարված եղունգը:

Բացի այդ՝ կարելի է նաև պատրաստել մի հիանալի քսուք, որը նույնպես արդյունավետ կերպով կբուժի եղունգը: Քսուքի պատրաստման համար հարկավոր է.

  • 2 ունկի (≈ 56.7 գրամ) հալվե վերայի գել,
  • 2 ունկի կոկոսյան ընկույզի յուղ,
  • 1 կաթիլ խնկունու յուղ,
  • 2 կաթիլ անանուխի յուղ,
  • 5 կաթիլ էվկալիպտի յուղ,
  • 5 կաթիլ թեյի ծառի յուղ,
  • 5 կաթիլ նարդոսի յուղ:

Հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել փոքրիկ տարայի մեջ և լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված: Այս քսուքն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ոտքերը լավ լվանալ, այնուհետև քսել խառնուրդն ախտահարված հատվածին:

Նյութի աղբյուր՝ hayinfo.net

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->