Լևոն Շիրինյանը նոր գրառում է կատարել

Լևոն Շիրինյանը իր ֆեսբուքյան է ջում գրել է.

Բարեկա՛մ,
հրապարակում ենք Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ծրագրի հիմնադրույթները:

ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ (ՀՔԴԿ), հետամուտ աստվածաշնչյան արարչագործության հավատամքին և ընդունելով, որ Հայաստանում սկսվեց ավերված աշխարհի վերակենդանացումը,

loading...

որ մարդկային ցեղի վերանորոգությունը Մովսեսն իր մարգարեություններում դնում է Հայաստանում, նպատակ է դիտում հայ ժողովրդի արժանապատիվ, բարեկեցիկ ու անվտանգ կյանքի ապահովումը և հայոց պետականության վերակերտումը, արդիականացումն ու մշտնջենական զարգացումը:

ԱՆՀԱՏԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ


Քրիստոնեական բարոյականությունը և մշակույթը, ժողովրդավարությունը, որոնք ունեցել են և ունեն հիմնարար նշանակություն հայ ժողովրդի և Հայաստանի մշակութային ու քաղաքական կազմակերպման համար, պետք է լինեն պետության վերակերտման հիմնաքարերը: Արժանապատվությունը և մարդու անօտարելի իրավունքները որոշում են հանրային իշխանության սահմանները:


Մարդու քաղաքական իրավունքների և խղճի ազատության իրավունքի ապահովումը պետության և հասարակության ներդաշնակ կյանքի կազմակերպման կարևորագույն գրավականներից է:
Արդարադատության, իրավահավասարության և իրավունքի գերակայության ապահովումը յուրաքանչյուրի համար սոցիալական իրավական պետության ստեղծման և անխափան գործառնության հիմնաքարերն են:

Ազգի և պետության համար ընտանիքի նշանակության ճանաչումը քրիստոնեական արժեհամակարգի շրջանակներում առաջնային կարևորություն ունեն հայկական պետության և հասարակության համար:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Հայաստանի Հանրապետության ազգային տնտեսական համակարգը պետք է ունենա սոցիալ-շուկայական ուղղվածություն: Ցանկացած ժողովրդի հզորության չափման միավորը թույլերի բարեկեցությունն է: Հետևաբար երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հավասարակշռումը, կոորդինացումն ու ներկաշնակումը սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման հիմնական պայմաններն են:

Ժամանակակից Հայաստանի զարգացման հիմքում գիտաարդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների ստեղծումը սեփական հումքի հիմքի վրա:
Տնտեսական համակարգի ուշադրության կենտրոնում մարդն է, զարգացման նպատակը` քաղաքացու ստեղծագործ ներուժի խթանումը:


Տնտեսությունն իր էությամբ սոցիալական ոլորտ է, իսկ մարդիկ` երկրի քաղաքացիները` տնտեսական գործընթացների ակտիվ մասնակիցներ:

Տնտեսական հարաբերությունների բնույթը պետք է լինի այնպիսին, որը կապահովի տվյալ հարաբերությունների բոլոր սուբյեկտների սոցիալական պատասխանատվությունը՝ սոցիալապես կայուն զարգացման համար:
Սոցիալապես կայուն զարգացման համար հարկավոր է քաղաքացիների լայն շրջանակների ներգրավածությունը սեփականության տնօրինման ու կառավարման գործում: Սեփականության պետական, խառը և համակցված ձևերի զարգացումը ընդլայնում է սոցիալական կայունության վրա ազդելու և այն պահպանելու հնարավորությունները:

Տնտեսական ակտիվության հիմնական սկզբունքները տնտեսական արդյունավետությունն ու սոցիալական արդարությունն են: Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի օրենսդրական համակարգ, որը կապահովի աշխատողի և գործատուի հավասար և համատեղ պատասխանատվությունն ու իրավունքները, որը տնտեսության ու հասարակության մեջ կառաջացնի նոր սոցիալական կարգ` ուղղված եկամուտների արդարացի բաշխմանը, ինչն էլ կհաղթահարի սոցիալական բևեռացումը:

Անհրաժեշտ է կանխել անհատների և կազմակերպությունների ձեռքում տնտեսական հզորությունների այնպիսի կենտրոնացումը, որը կվտանգի տնտեսական և քաղաքական ազատությունները:
Սոցիալապես կայուն զարգացման համար հարկավոր է քաղաքացիների լայն շրջանակների ներգրավածությունը սեփականության տնօրինման ու կառավարման գործում: Սեփականության պետական, մասնավոր, խառը և համակցված ձևերի զարգացումը ընդլայնում է սոցիալական կայունության վրա ազդելու և այն պահպանելու հնարավորությունները:

Հաշվի առնելով մարդկության քաղաքակրթական զարգացման նոր՝ տեղեկատվական-տեխնոլոգիական զարարգացման փուլը, անհրաժեշտ է ստեղծել ժամանակակից գիտելիքահեն տնտեսություն:
Մանր և միջին ձեռնարկատիրությունը պետք է լինի պետության հոգածության և աջակցության ներքո:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Հայ հասարակության և պետության առողջ և հարատև գոյության հիմքը և անհատ-հասարակություն-պետություն սոսնձող նյութը մշակույթն է:
Հանրակրթության կազմակերպումը պետք է հիմնած լինի մշակութային-քաղաքակրթական դաստիարակության համատեքստի վրա:


Ծնողների, ընտանիքի և պետության պատասխանատվության բարձրացումը երեխաների դաստիարակության և բարեկրթության գործում:

Ճանաչելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը, ինչպես նաև Ընդհանրական ու Ավետարանչական եկեղեցիների դերակատարությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային և դասական մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ միաժամանակ ապահովվում է խղճի, մտքի և դավանանքի ազատությունը:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Նկատի ունենալով այն կարևոր հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա գիտաարդյունաբերական ու ագրոարդյունաբերական բարձր զարգացած պետություն՝ անհրաժեշտաբար և տրամաբանորեն առաջնային կարևորության նշանակություն է ձեռք բերում բնապահպանական խնդիրը:

Առողջ բնական միջավայրի, բնության պահպանությունը, մարդու և բնության ներդաշնակ կյանքի ապահովումը ստանում է կենսական նշանակություն, և անհրաժեշտ է, որ այն գտնվի պետության բարձր հոգածության և պաշտպանության ներքո:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Նկատի ունենալով աշխարհակարգի հարափոփոխ և, երբեմն, անկայուն վիճակը՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովումը և դրան ուղղված ջանքերի որոնումը կենսական նշանակություն են ձեռք բերում: Այս համատքեստում՝ ՀՀ և ԱՀ անվտանգության խնդիրները, անխոս, կապված են նաև հենց այդ միջազգային և տարածաշրջանային անվտանգության միջավայրի հետ:

Հետևապես, մեծ է նաև Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը այսրկովկասյան և Մերձավոր ու Միջին Արևելքի տարածաշրջանային անվտանգության ապահովման և դրան ուղղված քայլերի գործում: Տարածաշրջանում ժողովրդավարական արժեհամակարգի և ընկերակցային (կոնսոցիատիվ) ժողովրդավարական քաղաքական կյանքի կազմակերպումը անպայմանորեն կհանգեցնի անվտանգության շեմի բարձրացմանը և ամրապնդմանը:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես հայաստանակենտրոն և հայամետ դիրքորոշումից:

Մտածողության այս ընկալման շրջանակներում էլ պետք է իրականացվի ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված արարչագործության ելակետային նախասահմանման ու ազգային-պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության և դաշնակցային հարաբերությունների վրա:

01.08.2020

Сообщение Լևոն Շիրինյանը նոր գրառում է կատարել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


loading...
.

Կորոնավիրուսի տարածման Հայաստանյան վիճակագրությանը կարող եք հետևել այս կայքում՝ ԱՅՍՏԵՂ

ինքնամեկուսացված քաղաքացիների  ՔԱՐՏԵԶ