Տորթ ՛՛Խարդախություն՛՛, 20 րոպեից այն պատրաստ կլինի

Պատրաստեք  համեղ տորթ  ընդհամենը րոպեների ընթացքում՝ միկորալիքային վառարանի օգնությամբ:

loading...


Սկսենք պատրաստումը: Հարիչով հարում ենք  2 ձու, ավելացնում ենք մի պտղունց աղ և  պատառաքաղով խառնում: Այժմ վերցնում ենք ճաշի  գդալ և բոլոր մթերքները լցնում ենք դրանով: Լցնում ենք 6  գդալ  կաթ  և  6  գդալ շաքարի փոշի: Բոլորը լավ խառնում ենք: Այստեղ հենց մաղում ենք 5 գդալ ալյուր և  1 գդալ կակաո, որից հետո խառնում ենք: Սոդան խառնում ենք քացախի հետ և  ավելացնում ենք խմորին, նաև 2 գդալ  ձեթ: Խառնում ենք  նորից  և  վերջ,  խմորը  պատրաստ է:


Լցնում ենք  խմորը ձևակաղապարի մեջ  և  դնում միկրալիքային վառարանի մեջ 800 Վ-ի ուժգնության  տակ և չբացել  դուռը: Պետք է եփվի 10  րոպե:

Հանում ենք  տորթի շերտը,  կտրում և թողնում  ամբողջովին  սառչի:


Մինչև  սառչում է , պատրաստում ենք կրեմը: Վերցնում ենք 20  տոկոս յուղայնությամբ  թթվասեր, ավելացնում ենք շաքարի փոշի, լավ հարում  ենք  և վերջ: Կպցնում ենք շերտերը կրեմով:  բանանը կտրում ենք  օղակների, լցնում մեջտեղի շերտի կրեմի վրա և դնում երկրորդ շերտը, զարդարում  շոկոլադի  փշրանքներով:

Կարող  եք մատուցել միանգամից, կարող եք նաև  թողնել մի փոքր  ներծծվի:


Տորթի պատրաստման պրոցեսը մանրամսն  կարող եք նայել  վիդեոհոլովակում:



Сообщение Տորթ ՛՛Խարդախություն՛՛, 20 րոպեից այն պատրաստ կլինի появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


loading...
.

Կորոնավիրուսի տարածման Հայաստանյան վիճակագրությանը կարող եք հետևել այս կայքում՝ ԱՅՍՏԵՂ

ինքնամեկուսացված քաղաքացիների  ՔԱՐՏԵԶ