>

Ինքն արդեն մի պրոյեկտի «գործիք» է դարձել, որն օգտագործվում է հայոց պետականության դեմ․


Վահրամ Պողոսյան

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի՝ լրատվամիջոցներից մեկում արված վերջին հայտարարություններն Արցախի և Հայաստանի հանրապետությունների իշխանությունների հասցեին արդեն անցնում են առողջ բանականության սահմանները, ինչը խորապես հարուցում է բոլորիս մտահոգությունը:




Քոչարյանի զոհերը

Նա անընդհատ թմբկահարում է ինչ-որ աբսուրդ պրոյեկտի մասին՝ չհասկանալով, որ ինքն արդեն մի պրոյեկտի «գործիք» է դարձել, որն օգտագործվում է հայոց պետականության դեմ:





 

Պարո՛ն Բալասանյան, Ձեր զինվորական փորձն ու գիտելիքները, անցած ռազմական ճանապարհն արժանի են մեծագույն հարգանքի, բայց Ձեր վաստակը մի՛ վերածեք մանրադրամի՝ թույլ մի՛ տվեք այլոց այն օգտագործեն հանուն իրենց նեղ անձնական-քաղաքական շահերի՝ Հայրենիքի շահերի ստորադասման հաշվին:


Ու մի՛ փորձեք սպառնալ իշխանության այն պատասխանատուներին, որոնց հրամանատարությամբ կամ մեկ խրամատում թշնամու դեմ կյանքի ու մահվան պայքար եք մղել:



Արյամբ գծված հայրենիքի սահմանները պահպանելու սրբազան պարտականությունը պետք է դրսևորվի միասնականությամբ, ոչ թե թիկունքից հարվածներ հասցնելով:

Վտանգավոր է…

Գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը

Artsakh1.am

Сообщение Ինքն արդեն մի պրոյեկտի «գործիք» է դարձել, որն օգտագործվում է հայոց պետականության դեմ․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->