>

Համլետ Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս կյանքում երկու անսահման բան կա՝ տիեզերքն ու մարդկային հիմարությունը: Ընդ որում՝ տիեզերքի հարցում ես համոզված չեմ». ասում էր մեծն Ալբերտ Էյնշտեյնը։ Եթե Էյնշտեյնը այսօր լիներ,

այդ 2 անսահմանություններին կավելացներ նաև Քոչարյան Ռոբերտի անամոթությունը և ցինիկությունը, ընդ որում՝ այս անգամ անվստահություն հայտնելով տիեզերքի և մարդկային հիմարության դեպքում, իսկ Քոչարյանի պարագայում վստահությունն անվերապահ կլիներ Իր ցանկացած հարցազրույցում,




Քոչարյանի զոհերը




ցանկացած թեմայի անդրադարձի մեջ Ռոբերտ Քոչարյանը բացահայտում է իր ցինիկության, ստախոսության, իրականությունը կեղծելու անսահմանությունը։ Այս հարցում նա անզոր է։ Անմրցելի է համաշխարհային մակարդակով։ Ուղիղ նայելով քաղաքացիների աչքերի մեջ՝ ասում է և պնդում է այնպիսի բաներ, որոնց մասին գրեթե ամբողջ հանրությունը գիտի,

որ այդպես չէ, որ ասողը բացահայտ ստում է։ Ու այդ սուտն այնքան ակնհայտ է, որ դա վստահորեն պնդելը նշանակում է մի բան՝ ցինիկորեն ծիծաղել քաղաքացիների վրա։ Ընդ որում՝ ինչպես իր ասածները լսողների, այնպես էլ՝ չլսողների։ Նախօրեին իր «աջարակից» երեք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում (իր դեպքում, ինչպես միշտ, նախապես պատրաստված, խմբագրված հարցաշարով)

Ռոբերտ Քոչարյանը նորից բացել էր ստերի կծիկը և իրար հետևից շաղ էր տալիս ստախոսության «գոհարներ»՝ իր պաշտոնավարման շրջանը կրկին գովերգելով, Արցախի հարցում կեղծ թեզեր ներկայացնելով, հեղափոխության և գործող իշխանության հասցեին բացահայտ ստեր արտաբերելով։ Ստերի շարանը հասավ ցինիկության գագաթնակետին և անսահմանության, երբ Քոչարյան Ռոբերտը գործող իշխանությանը


մեղադրեց կոռուպցիայի և պետական բյուջեի թալանում։ Եվ այդ մեղադրանքը հնչեցնելու համար որևէ ուրիշ բան չգտավ, քան այնքան չարչրկված պարգևավճարները. «120 մլն դոլարի պարգևավճարը, օրենքով չնախատեսված, պարզապես՝ թևերն այսպես քշտած ձեռքերով բյուջե մտած, 120 մլն դոլարի պարգևավճարը կոռուպցիա է՞, թե՞ կոռուպցիա չէ։

Բյուջեից

ակնհայտ գողություն է»։ Մի կողմ թողնենք պարգևավճարների ոչ միանշանակ ընդունվող հարցը, քանզի դա քննարկելու, պաշտոնյաների վարձատրության իշխանության այս մոտեցման արդարացի-անարդարացի լինելը գնահատելու, հանրության առջև պատասխանատվության ու բարոյական հարթության մեջ ճիշտ կամ սխալ լինելու խնդիրը առանձին թեմա է։ Պարզապես

ուշադրություն դարձնենք, թե ով է խոսում կոռուպցիայի և բյուջեի թալանի վերաբերյալ։ Մի մարդ, որը պետական մակարդակով Հայաստանում արմատավորված կոռուպցիայի հիմնադիրն է, որի թեթև ձեռքով կոռուպցիան դրվել է պետական համակարգի կառավարման հիմքում՝ վերից վար։


Ո՞վ է խոսում թալանի մասին. մի անձ, որը ոչ միայն թևերն էր քշտել պետական բյուջեն,

պետության հարստությունները թալանելու համար, այլ նաև ամբողջ մարմնով ընկել էր բյուջեի և պետության միջոցների վրա, յուրացնում, գրպ անում, թալանում, սեփականացնում, խլում էր աչքին ընկածը։

Ներկայիս պաշտոնյաների 120 միլիոն դոլարի ընդհանուր պարգևավճարների մասին խոսում է մի մարդ, որն իր պաշտոնավարման շրջանում հսկայական հարստություն է կու տակել,

դոլարային միլիարդատեր եղել, որի միայն սեփականությունների անվանումների թվարկումը մի քանի էջ կլցնի։ Ով-ով խոսի կոռուպցիայից և թալանից, գոնե կոռուպցիայի և թալանի գեներալսիմուս Քոչարյան Ռոբերտը չխոսի։ Ախր, ցինիկությունը և անամոթությունն էլ չափ ու սահման ունեն։ Սակայն, ինչպես երևում է՝ մեր «հերոսի» դեպքում դրանք անսահման են։ Էյնշտեյնը լիներ, նա էլ դա կասեր։

Сообщение Ախր, ցինիկությունը և անամոթությունն էլ չափ ու սահման ունեն. Սակայն, ինչպես երևում է՝ մեր «հերոսի» դեպքում դրանք անսահման են появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->