>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.


Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է մոտ 29.4%, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 40. 867 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել:







Քոչարյանի զոհերը

Սակայն համացանցում եղած տեղեկատվության համաձայն Ռոբերտ Քոչարյանը նույն ժամանակահատվածում մի քանի միլիարդ դոլարների հասնող գույքի սեփականատեր է դարձել և՛ ՀՀ-ում, և՛ արտերկրներում, այդ թվում նաև ՌԴ-ում։


ՌԴ բնակչությունը, այդ թվում ԱԳ Նախարար Ս.Լավրովը պարտավոր են հասկանալ, որ Հայի համար անչափ կարևոր է, որպեսզի կատարվի քննություն պարզելու համար, թե արդյո՞ք ՀՀ նախկին նախագահն ապօրինի հարստացել է պետության հաշվին և այդ հարստությունը սահմանադրական կարգը խախտելու՝ բռնի ուժով պահելու արդյունքում են զոհվել 10 մեր հայրենակիցները։

Սա մեր պետության պատմության մեջ արդարադատության վերականգման (Նյուրնբերգյան դատավարության) եզակի դեպքերից է։ Հայ ազգն ապացուցել է, որ արժանի է իմանալ պատմական ճշմարտությունը։ Մենք հետ գնալու ճանապարհ չունենք… Բարի լույս արդար մարդիկ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->