>

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Այսօր մի երկրի «խելագար» զարգացման մասին եմ գրելու, որի մասին անգամ չեք էլ մտածել։

Ուրեմն վերնագիրը Աֆրիկյան Սինգապուր




Քոչարյանի զոհերը

Ի տարբերություն Աֆրիկայի մյուս երկրների, Ռուանդայում եղանակը շատ բարենպաստ է, ամբողջ տարին 25-30 աստիճան է և Աֆրիկային բնորոշ շոգեր չկան։ Երկիրը հարուստ է լեռներով ու անտառներով և այստեղ է գտնվում հայտնի Կիվի լիճը, միակը, որտեղ կոկորդիլոս չկա։ 




Ռուանդայի մասին աշխարհն առաջին անգամ լսել է 1994 թվականին, երբ ԶԼՄ-ների առաջին էջերում էր էթնիկական ցեղասպանության մասին լուրերը։ Երկու ցեղախմբերի՝ տուտսիի ու հուտուի միջև լարվածությունն այնքան է մեծանում, որ 100 օրում սպանվում է ավելի քան 1 մլն տուտսի։ Այնուհետև սկսվում է քաղաքացիական պատերազմ։ Մինչ երկրում այսպիսի խառը վիճակներ էին, 2000 թվականին իշխանության է գալիս Պոլ Կագամեն, ով Սինգապուրի լիդեր Լի Քուան Յուի ֆանատն էր։ Կագաման որոշում է իրականացնել Յուի ռեֆորմները Ռուանդայում և այս երկիրը դարձնել Աֆրիկայի դրախտը՝ նպատակ դնելով մինչև 2020 թվականը Ռուանդան դարձնել առաջինն Աֆրիկայում՝ հիմնվելով միայն մտավոր կապիտալի վրա։

— Հենց սկզբից վերացնում է այդ տուտսի հուտու կոչված տարբերությունը՝ հայտարարելով, որ կա մեկ երկրի քաղաքացի և վերջ, դա Ռուանդայի քաղաքացին է։

— Երկրում հայտարարվում է կոռուպցիայի դեմ պայքար։ Պետական աշխատակիցների թիվը զգալի կրճատում են, իսկ մնացածների աշխատավարձը ձևավորվում է կատարած աշխատանքի արդյունավետության հիման վրա։ Ստեղծվում են նոր նախարարություններ ու բաժիններ, ինչպես արևմուտքում է և արևմուտքից հրավիրվում են մասնագետներ, ովքեր կիսվում էին իրենց փորձով։ Երկրում հայտարարվում է զրոյական տոլերանտություն հանցագործության նկատմամբ և սպանության համար մի քանի տասնամյակ բանտ էին նստեցնում։ Կագամեն բանտ է նստեցնում կաշառք վերցնող ցանկացած մարդու՝ իր բարեկամներին, ընկերներին, պետական չինովնիկներին, տարբեր պաշտոն զբաղեցրած մարդկանց, բոլորին՝ առանց բացառության։


— Ոստիկանությունը ցրում է և հավաքում է նոր ոստիկանների, ովքեր կաշառք չէին վերցնում և հետևում էին կարգապահությանը։ Արդյունքում Ռուանդան դառնում է ամբողջ Աֆրիկայի ամենաանվտանգ երկիրը, որտեղ կարելի է հանգիստ գիշերը քայլել։

— Ռուանդայի զգալի մասը դարձնում է Ազգային պարկ և բնությանն այստեղ յուրահատուկ վերաբերմունք են ցույց տալիս։ Կան հատուկ ջոկատներ, որոնք ամեն օր հսկում են տարբեր կենդանիներին, գորիլլաներին, որոնք օրինակ՝ հարևան Կոնգոյից գաղթել են Ռուանդա և վայելում են կյանքը, քանի որ անտառները չեն ոչնչացվում։

— Հաջորդ զարմանալի ռեֆորմը կապված էր մաքրության հետ։ Այս երկրում խելագար մաքրություն է տիրում, քանի որ ֆանտաստիկ տուգանքներ են սահմանված աղբի համար։ Սիգարետի մնացորդը նետելու, թքելու համար տուգանք է, իսկ պուլիէթիլենային ցելոֆանները երկրում արգելված է, չկա։ Եթե ինքնաթիռում դուք ունենաք այդպիսի ցելոֆաններ, ապա օդանավակայանում ձեր ձեռքից վերցնում են ու նետում աղբարկղը։ Չգիտեմ, ինֆորմացիան հստակ է, թե ոչ, բայց կարդացել եմ, որ անգամ Կագամեն է ժողովրդի հետ դուրս եկել շաբաթօրյակի։

— Տնտեսական ռեֆորմներից խոսեմ հարկերի մասին։ Կագաման հարկերն ընդհանրապես թեթևացրեց, բավականին հեշտացրեց ընկերություն գրանցելու գործընթացը, ինչպես նաև հարկայինի կողմից այցելությունները, իսկ վարկ ստանալու հեշտությամբ աշխարհում երկրորդ տեղն է Նոր Զելանդիայից հետո։ Doing Business ռեյտինգում երկիրը 56-րդ տեղում է՝ առաջ անցնելով Աֆրիկայի բոլոր երկրներից։


— Երկիր մտած ցանկացած գումար ներդրվում էր ենթակառուցվածքների ստեղծման մեջ և հոյակապ հնարավորություն է տալիս ներդրողների համար։ Օրինակ՝ սուրճի արտադրողներին տալով հարկային արտոնություններ՝ այսօր իր ողջ արտահանման եկամտի 65%-ը Ռուանդան ստանում է սուրճի արտահանումից։ Սուրճի արտադրողներից հետո մայրաքաղաք Կիգալի եկան տարբեր հայտնի ընկերությունների մասնաճյուղերը, բանկերը, մանրածախ ցանցերը, հյուրանոցներն ու ռեստորանները։ Այս ամենի հետ մեկտեղ զարգանում է տուրիզմը, քանի որ շատ-շատերն են ցանկանում այցելել Աֆրիկա։ Այս պահին երկրի ՀՆԱ-ի կեսը գոյանում է տուրիզմից։

— Բնակչության մեծ մասն օգտվում է ինտերնետից, փողոցներն իդեալական են, իսկ յուրաքանչյուր դպրոցական երեխա ունի իր համակարգիչը, որը նվիրում է պետությունը։ Կագամեն նպատակ ունի երկրում վերացնել աղքատությունը, դրա համար շեշտը դրված է սպասարկման և տեխնոլոգիաների վրա։

— Բայց հանուն արդարության նշեմ, որ Կագամեն ոչնչացնում է իր բոլոր հակառակորդներին, որն արդեն դեմոկրատիա չի։ Ի դեպ, նախորդ ընտրություններին կարծեմ 98% ձայն էր հավաքել Կագամեն, խելագար թիվ է, բայց դե ո՞վ կուզի մեկ ուրիշին ընտրի, եթե նման աճ է գրանցում երկիրը։

Այս օրինակով ևս մեկ անգամ համոզվում ենք, որ երկիրը, կրելով ցեղասպանության բոլոր աղետները, չունենալով ոչ մեծ բնական պաշարներ, կարողանում է կառավարել ֆինանսներն ու ռեսուրսներն այնպես, որ դառնում է մայրցամաքի համար առաջին երկիրը։

Իրոք հալալ է, կոռուպցիան մինչև քոքից չկտրենք, ոչ մի արդյունք էլ չի լինելու, կներեք, բայց պիտի ասեմ 😉 Զարմացա՞ծ եք, ես էլ։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->