Դաշտի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը և նայում էին մի սիրահար զույգի։ Բաժանումն ասում է.
— Ես վստահ եմ, որ կարող եմ բաժանել նրանց։
— Թույլ տուր ես մի քայլ կատարեմ, իսկ հետո դու կարող ես անել այն, ինչ ցանկանում ես։ Հետո արդեն պարզ կդառնա, թե ով էր իրավացի,- պատասխանում է Սերը։
Քոչարյանի զոհերը
Սերը մոտենում է զույգին, հպվում նրանց, տեսնում երիտասարդների աչքերում փայլող սիրո կայծը և ասում.
— Իսկ հիմա քո հերթն է։
— Այժմ ես ոչինչ չեմ կարող անել։ Ես նրանց ավելի ուշ կմոտենամ,- նշում է Բաժանումը։
Որոշ ժամանակ անց Բաժանումը, հուսալով, որ զույգի սերը մարել է, ցանկանում է մտնել նրանց տուն, բայց զույգի հայացքում տեսնելով Երախտագիտության զգացումը՝ մտածում է. «Ավելի ուշ կգամ»։
Տարիներ անց, երբ զույգն արդեն երեխաներ էր ունեցել, Բաժանումը այցելում է նրանց։ Բայց տեսնելով նրանց աչքերի Հարգանքն ու Փոխըմբռնումը, նորից մտածում է. «Ավելի ուշ կգամ»։
Կրկին ժամանակ է անցնում, և Բաժանումը կրկին հանդիպում է այս ընտանիքին, որտեղ երեխաներն արդեն մեծացել ու հասունացել էին։ Նայելով նրանց աչքերին և նկատելով փոխադարձ Վստահությունը՝ ասում է. «Ավելի ուշ կգամ» և հեռանում։
Տարիներ են անցնում և արդեն ընտանիքում թոռնիկներն են վազվզում ու խաղում։ Բաժանումը գալիս ու տեսնում է ծեր մի կնոջ և մտածում է. «Վերջապես եկավ իմ ժամանակը»։ Հենց որ Բաժանումը ցանկանում էր նայել կնոջ աչքերին, վերջինս վեր է կենում ու գնում ամուսնու գերեզմանին։
«Հավանաբար, ես ուշացել եմ»,- մտածում է Բաժանումը,- ժամանակը իմ փոխարեն արել է իմ գործը։ Եվ Բաժանումը նայում է կնոջ լացակումած աչքերին ու տեսնում Հիշողություն՝ Սիրո, Երախտագիտության, Հարգանքի, և Վստահություն։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն
Сообщение Սիրո և բաժանության մասին մի գեղեցիկ և հետաքրքիր առակ, որից արժե դասեր քաղել появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն