>

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Մեկդ երկրի գլխավոր մեղադրյալին ու վերջինիս աջարակիցների մթագնած ուղեղներին հասկացրեք, որ սեփական հաճույքները, վայելած հանգստի կադրերն ու սպանած կենդանիների լուսանկարները հրապարակելով հանրության աչքի լույսը չեն դառնա…




Լողավազանում լողացող, Սևանում ջրային մոտոցիկլ վարող, յոգայով զբաղվող գլխավոր մեղադրյալի լուսանկարները ժողովրդի վառ հիշողությունից չեն կարող ջնջել Մարտի 1-ը, չեն կարող ջնջել Մարդտի 1-ի 10 անմեղ զոհերի վառ հիշատակը, չեն կարող ջնջել Քոչարյանի իշխանազավթման տարիներին երկրում տիրող ահ ու սարսափի մթնոլորտը, թալանը, կոռուպցիան, սպանությունները, քաղաքական հետապնդումները…


Եվ ի վերջո, էդ լուսանկարներով պատմության մեջից այլևս անհնար է ջնջել վերջինիս ՄԱՐԴԱՍՊԱՆ կոչումը…


ՀԳ. Գումարի դիմաց դեմդ կանգնեցրած առյուծի վրա կրակելն ու սպանված առյուծի հետ լուսանկարվելը տղամարդկություն չէ… իրական տղամարդկությունը արդարության համար պայքարող անմեղ մարդկանց վրա չկրակելն էր…

Сообщение Սևանում ջրային մոտոցիկլ վարող գլխավոր մեղшդրյալի լուսանկարները ժողովրդի վառ հիշողությունից չեն կարող ջնջել Մարտի 1-ը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->