>

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի ավարտի մասին  Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Այն ժամանակ սցենարիստ Անի Մաղաքյանը չէր բացահայտել` երկրորդ մաս կլինի՞, թե՞ ոչ, թեև երկրպագուները սոցցանցերում պահանջում էին երկրորդ եթերաշրջան։

Այսօր արդեն պաշտոնապես հաստատվել է, որ հեռուստասերիալը կունենա երկրորդ մաս։ Նախապատրաստական աշխատանքները, գրեթե, ավարտվել են, մի քանի օրից կսկսվեն նկարահանումները։

Նոր եթերաշրջանի առաջին մանրամասները նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը պատմել է  Tert.am Life–ին ու խոսել ոչ միայն նոր պատմության, այլև դերասանական կազմի փոփոխությունների մասին։ Այս անգամ ևս սցենարիստը խոստանում է ռոմանտիկ պատմություն։




Քոչարյանի զոհերը




Այսպիսով` երկրորդ եթերաշրջանում մեծ դերակատարում կունենան առաջին եթերաշրջանից 8 հերոս` Էդգար Իգիթյանի, Իննա Խոջամիրյանի, Սիսիան Սեփանյանի, Մարինկա Խաչատրյանի,  Միկա Ղափլանյանի, Հասմիկ Խոջյանի, Հովակ Գալոյանի, Նելլի Խերանյանի կերպարները։ Հնարավոր է, երբեմն, նկարահանվեն նրանց հետ առնչվող այլ կերպարներ, օրինակ, Դավիթ Հակոբյանը։

«Երկրորդ եթերաշրջանում չկան սյուժետային այն գծերը, որոնք իրենց առաքելությունն ավարտել են։ Կերպարային գծերը պահելու կամ փակելու միակ սկզբունքն այն էր, որ արհեստականորեն չերկարացնենք և չձգենք ավարտված գծերը։ Հին կերպարների փոքրիկ մասնակցություններն անակնկալ կլինեն սերիալի ամբողջ ընթացքում։ Բավականին յուրօրինակ իրավիճակներ են սպասվում։ Չեմ ուզում փակագծեր բացել»,– ասաց Անին։

Քանի որ պատմությունը նոր է, կլինեն նաև նոր հերոսներ, որոնց մարմնավորում են Վարուժան Մարգարյանը, Գագիկ Մադոյանը և այլ դերասաններ։ Նոր դերասանների մի մասի թեկնածությունը դեռ հաստատման փուլում է, սակայն ստեղծագործական թիմը խոստանում է եթեր տրամադրել տաղանդավոր դերասանների։


Նոր սյուժեի հիմքում հերոսների ուսանողական կյանքն է։ «Նոր եթերաշրջանում հերոսներն ավելի հասուն և կայացած են դարձել։ Կյանքի նոր փուլում, նոր կարգավիճակում յուրաքանչյուրն ունի իր անհատական դրաման։  Եթե առաջին եթերաշրջանի ավարտին նրանք սպասում էին նոր կյանքի,  հիմա այդ կյանքն ամբողջովին բացվում է նրանց առաջ, բայց ոչ այնպես, ինչպես իրենք էին պատկերացնում»,– նկատեց սցենարիստը։

Անին բացահայտեց, որ զույգերից որևէ մեկը դեռ չի ամուսնացել։ Որևէ մեկը բաժանվե՞լ է, թե՞ բոլորը շարունակում են ընկերություն անել, սցենարիստը չի բացահայտում` հետաքրքրասեր  երկրպագուներին խորհուրդ տալով սպասել սեպտեմբերին։


«Նոր ուսումնական տարվա հետ կսկսվի նաև մեր հերոսների նոր պատմությունը,– ասաց Անին ու շեշտեց, որ երկրպագուները պետք է պատրաստ լինեն հետևելու նոր պատմության, քանի որ հերոսներն արդեն ավելի հասուն են։ –Երկրպագուների վերջին երկու ամսվա ակտիվությունն անարձագանք չմնաց։ Թեև փորձել եմ պահել «Էլենի օրագրի» մթնոլորտն ու տրամադրությունը, պետք է գիտակցել, որ, լինելով հնի տրամաբանական շարունակությունը,  այնուամենայնիվ սա  նոր պատմություն է` նոր հերոսներով, նոր կոնֆլիկտներով»։

Աղբյուր՝ Tert.am Life

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->