>

Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը գրառում է արել Facebook-ի իր էջում.

«1995թ. ամռանը Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Արցախ: Պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում ցանկություն էր հայտնել հանդիպելու Պաշտպանական շրջանների 8 հրամանատարների եւ ՊԲ-ի հրամանատարի տեղակալների հետ:




Քոչարյանի զոհերը

Պաշտպանության կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց Սեյրան Օհանյանին ՝ քարտեզի վրա ցույց տալ պաշտպանական գծից բանակային Մարտակերտ-Աղդամ-Մարտունի-Ֆիզուլի-Ջեբրայիլ մերձճակատային ճանապարհի հեռավորությունը:




Նա տվեց հանձնարարականներ, խոսեց հետագա ռազմական գործողությունների ժամանակ այդ մերձճակատային ճանապարհի կարեւորության մասին: Այնուհետեւ հանձնարարական տվեց, որ այդ ճանապարհը միշտ պետք է լինի վերանորոգված:

Վերջում արեց մի կարեւոր հայտարարություն, որ կլսեք հազար բան հող հանձնելու վերաբերյալ, զիջումների եւ փոխզիջումների մասին: Ես հող չեմ վերցրել եւ հող չեմ զիջելու: Ցանկացած բանակցության արդյունքի այո կամ ոչ ասողը դուք եք՝ պետք է պատրաստվել պատերազմի: Հետո ցանկություն հայտնեց լինել պաշտպանական գծի հարավ-արեւելյան հատվածում, որտեղ հրամանատարը ես էի:


Ես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սամվել Բաբայանին, Լեոնարդ Պետրոսյանին, եւ եթե հիշողությունս չի դավաճանում նրանց հետ էր նաեւ Հրանտ Մաթեւոսյանը, դիմավորեցի Կարախանբեյլիի պաշտպանական հատվածում: Մանրամասն զեկուցեցի առաջնագծի իրադրության վերաբերյալ եւ ցույց տվեցի առաջնագիծը:

Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի ցանկությամբ Ստեփանակերտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ տեղի ունեցավ հանդիպում, որտեղ ներկա էր նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը: Ս. Սարգսյանը մանրամասն ներկայացրեց բանակցությունների ընթացքը եւ ցանկություն հայտնեց լսել բոլորի կարծիքը:


Անկեղծ խոստովանեմ՝ միասնական կարծիք չձեւավորվեց: Բայց կարող եմ հավաստել, որ դոմինանտ տեսակետը պատերազմի պատրաստվելն էր: Այդ հանդիպման ընթացքում հրապարակվեց նաեւ տարածքային զիջումների վերաբերյալ Արցախում անցկացված սոցհարցումների արդյունքները՝ բնակչության 97 տոկոսը դեմ էր որեւէ զիջման:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջերս տեղի ունեցած իր ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք կքննարկենք, ընդ որում, ոչ թե կառավարության մակարդակով այլ ազգովի, եւ վստահեցրեց, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու:

Էնպես որ, լինենք միասնական եւ պատրաստվենք հակահարձակման»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->