>

2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հնչեց Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթը, որը պատմական էր թերեւս թե ձեւով, թե բովանդակությամբ, այդ ելույթում հնչած շեշտադրումներով:




Քոչարյանի զոհերը

Շեշտադրումներ, որոնք առնչվում էին թե Արցախի հարցում հայկական քաղաքականությանը, թե հայկական պետականության զարգացմանն ընդհանրապես: Այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արցախյան հարցում բանակցության նպատակը պետք է լինի արցախյան շարժման եւ պատերազմի հաղթանակի արդյունքի պաշտպանությունը: Արցախը Հայաստան է եւ վերջ, հայտարարեց ՀՀ վարչապետը:





Միաժանակ, նա առաջ քաշեց համազգային կոնսենսուսի հայտնի վեց կետերը, որոնցով առաջարկում էր համաձայնության գալ պետության ներքին կյանքում բռնությունը որպես հարց լուծելու միջոց բացառելու, պետական ինքնիշխանության գաղափարի եւ էլի մի շարք կարեւոր ասպեկտների շուրջ:


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում 2018-ին տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ համահայկական ընդգրկում ունեցող երեւույթ էր: Հայաստանի վարչապետը դրանով գործնականում տալով հեղափոխությանը համաշխարհային ընդգրկում՝ քանի որ համահայկական ներուժը սփռված է աշխարհով մեկ, մեծ հաշվով արձանագրեց հայկական հեղափոխության միջազգային նշանակությունը:

Մի բան, որը գործնականում դրսեւորվեց հետագա իրադարձությունների հանգուցային կետերում, որոնցից մեկն էլ Տավուշի իրադարձություններն էին, որոնք ձեւով կամ սահմանագծմամբ լոկալ, սակայն խորքային նշանակությամբ միջազգային իմաստ պարունակող գործողություններ էին՝ Հայաստանի թելադրած արդյունքով:



Ի՞նչ ունենք Արցախի Վերածննդի հրապարակում վարչապետ Փաշինյանի ելույթից մեկ տարի անց, իհարկե Տավուշի հաղթական մարտական շաբաթից բացի: Այդ հարցն առավել քան առարկայական են դարձնում դրան հաջորդած ներքին խմորումների վերականգնման միտումները, որոնք ցավալիորեն ընդգծում են համաշխարհային համահայկական շրջադարձի միջազգային նշանակության եւ ներհայաստանյան օրակարգի խիստ հակոտնյա բնույթն ու տրամաբանությունը, երբ ակնառու է, որ Հայաստանի ներքին կյանքի դերակատար շրջանակներում կամ գիտակցաբար անտեսվում է հայկական պետականության առանցքով համահայկական խնդիրը, կամ անտեսվում է պարզապես քաղաքական եւ անգամ հաճախ քաղաքացիական անհամարժեքությամբ պայմանավորված:

Այն դեպքում, երբ դրսում հերթական անգամ օրակարգում է ռուս-թուրքական պայմանավորվածության հարցը: Մեկ տարի անց ակնառու է, որ հայերը դեռեւս չեն կարողանում պայմանավորվել համահայկական, համազգային օրակարգի շուրջ, չի ձեւավորվում պատմա-քաղաքական կոնսենսուսը, որի նշույլները նկատվեցին Տավուշում, սակայն ներքին կյանքում դարձյալ կիրառվում են քայքայիչ տեխնոլոգիաները:

Сообщение Հերթական անգամ օրակարգում է ռուս-թուրքական պայմանավորվածության հարցը. քայքայիչ տրենդ Տավուշի լույսից հետո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->