>

2008 թվականի մարտի 1-ին արտակարգ իրավիճակ մտցնելու վերաբերյալ հրամանն ապօրինի էր, հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։


Նա մասամբ գաղտնազերծել է 0038 հրամանը, որի հիմքով բանակը մասնակցել է հետընտրական բողոցի ցույցերը ցրելու գործողություններին։







Քոչարյանի զոհերը

Ըստ ՀՔԾ պետի, հրամանը գործում հայտնվել է միայն վերջերս։ Փաստաթղթով հրամայվում է ԶՈւ ամողջ անձնակազմը տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ հրաման ստանալը։

Հրամանի 3-րդ կետով, որը նախկինում մամուլում չէր հայտնվել, ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների պետերին հրամայվում էր ստեղծել բարձր շարժունակության հավաքական ստորաբաժանումներ, որոնք կկարողանան արդյունավետ գործել բարդ իրավիճակներում, hամալրել դրանք առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով ու ենթասպաներով՝ 100-ական հոգի, զինել հրաձգային զենքերով։


«Հրամանի 10-րդ կետով հրամայվում է առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով, ենթասպաներով ու զինծառայողներով։ Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորվել են հատուկ խմբեր, որոնք պիտի դիվերսիոն գործողություններ կատարեին թշնամու թիկունքում», — ասել է նա։


Խաչատրյանը նաև մեկնաբանել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերն այն մասին, որ ՊՆ-ին պատկանող զենքից կրակոցներ չեն եղել։ Խաչատրյանի խոսքերով, Քոչարյանը չէր կարող իմանալ` այդ զենքերը կիրառվել են, թե` ոչ։ Նա նշել է, որ 1700-ից ավել պարկուճ առգրավվել, իդենտիֆիկացվել է մոտ 1400-ը, 300-ը չի իդենտիֆիկացվել ու զենքերը պարկուճադարանում չկան։ Խաչատրյանը նաև ասել է, որ որոշ ստորաբաժանումների կողմից, այսպես կոչված «մաքուր» զենք է կիրառվել, որը հետագայում հավաքվել է։

Աղբյուր՝ Panarmenian.net

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->