>

Ռեգինե Պրազյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Բեյրութում տեղի ունեցածը սոսկալի էր ու մեծ ցավ նաև հայերիս համար։




Քոչարյանի զոհերը

Անկեղծ ասած շատ ծանր էր ինձ համար որևէ նկար կամ տեսանյութ դիտելը տեղի ունեցածի հետ կապված և առհասարակ կխուսափեմ այդ թեմայով որևէ բառ ասել կամ տեսանյութ տեղադրել։




Սակայն աչքիցս չվրիպեց այս լկտիությունը, երբ դեռ որևէ օգնություն չցուցաբերած տասնյակ էջերով գովազդ են միացնում, որը որ վճարովի է և կրկին տեղի ունեցած իրավիճակից օգտվում մարդկանց աչքը մտնելու համար։ Անբարոյականություն է՝ դա մեկ և տականքություն է՝ դա երկու։

Անկախ այն բանի, որ Ծառուկյանը հողին հավասարված ու կործանված կերպար է, սակայն ամենայն անկեղծությամբ եմ ասում շատ կգնահատեի արարքը, եթե իհարկե օգնությունը ցուցաբերելուց հետո մասշտաբի մասին իմանայի և այն էլ լրատվականներից և այն էլ հավաստի, բայց դեռ որևէ օգնություն չցուցաբերած նման էժանագին փիառով զբաղվելը էն բանից ա!!!


Առիթից օգտվեց նաև Նաիրա Զոհրաբյանը։ Բեյրութի դեպքերի դաժան նկարների ներքո «սղացրեց» իր ցածրակարգ ու ագրեսիվ տեքստը։

Սկզբից հրաման տալով իշխանությանը, որ չարթերային թռիչքներ կազմակերպի ու մեր հայրենակիցներին տեղափոխի Երևան, իսկ հետո Սինանյանի հանդեպ կուտակված նախանձը ու դարդ ու ցավը «սղացրեց» կրկին այդ նկարների ներքո, իսկ ամենավերջում Ծառուկյանի օգնության այդ շաբլոն տեքստը, որը որ հիմա ամեն օր կտեսնեք, քանի որ անթիվ գովազդներ են միացրել ԲՀԿիստ անինքնասերիստները։

ԵՒ առհասարակ առաջին անգամ եմ նման բանի ականատես լինում ու զարմացած չեմ, որ այս ճղճիմ և չտես կործանվածների շնորհիվ։ Կարևորը բրինձ չուղարկեք ու վերջում էլ նույն գովազդով տեղյակ պահեք, թե ինչով օգնեց Ծառուկյանը՝ առուն դեռ չթռած ՀՈՊ ասող Ծառուկյանը!!!


 

 

Сообщение Առիթից օգտվեց նաև Նաիրա Զոհրաբյանը. Բեյրութի դեպքերի դաժան նկարների ներքո «սղացրեց» իր ցածրակարգ ու ագրեսիվ տեքստը. Լուսանկար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->