>

Նախ հիշեցնենք, որ այսօր համացանցի մեջ, մասնավորապես տարբեր լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ Լևոն Արոնյանը նոր զուգընկեր ունի:

Մենք՝ հայերս, իհարկե շտապեցինք ստանձնել դատավորի դերը։  Խոսքը անշուշտ չի վերաբերում բոլորին: Շատերը նույնիսկ ողջունեցին այս որոշումը, բարի բախտ և ուժ մաղթեցին:




Քոչարյանի զոհերը

Ընթերցելով բազում մեկնաբանություններ հասկացա, որ ՀՀ-ում, ցավոք սրտի, մարդը պետք է հաշվետու լինել հանրությանն իր բոլոր քայլերի համար․ մասնավորապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է անձնական կյանքին:





Եթե որևէ մեկին թվում է, թե նա ավելի լավ գիտի, թե ինչպես ճիշտ սգալ սեփական կնոջ մահը, ուրեմն այդ առնվազն սխալ է և միամտություն: Եթե այս լուրը ճիշտ է եւ Լևոն Արոնյանն իրոք փորձում է իր կյանքը լուսավորել, ապա մեզ մնում է միայն հաջողություն մաղթել նրան:

Հակառակ պարագայում, եթե մենք հարգում ենք այդ մարդուն և ուզում, որ վերջինս լինի երջանիկ, ուրեմն բնական է, որ պիտի չքնարկենք նրա որոշումները:


Մի կողմ թողնելով այն պարզ ճշմարտությունը, թե մեզ ինչ, թե մեր ինչ գործն է, պետք է հասկանալ, որ մենք, թերևս, իրավունք չունենք մարդուն դատել այն բանի համար, որ նա փորձում է արև մտցնել իր մթնած կյանքի մեջ:



Սիրելիներս, խնդրում եմ եկեք չշարունակենք այդչափ խիստ լինել ու թողնենք, որ մարդիկ ապրեն իրենց սեփական կյանքով այնպես, ինչպես որ իրենք են ճիշտ համարում:

Եվ խնդրում եմ՝ հնարավորինս տարածել այս հորդորը, որ էլ ավելի շատ մարդ միանա ու ի վերջո՝ քննադատելու փոխարեն, ուժ եւ կորով ցանկանանք մեր չեմպիոնին ու նրա գեղեցկուհի ընկերուհուն։

Ես, օրինակ, շատ կցանկանամ, որ այս լուրերը հաստատվեն:

Մաղթում ենք ձեզ բարի բախտ, կանաչ, լուսավոր ճանապարհ եւ, բնականաբար, համբերություն:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->