>

ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքի հետ կապված իրավիճակը:


Երեւանում լրագրողների հետ զրույցում Ալեքսանդր Ֆոմինը, պատասխանելով Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին, ընդգծել է, որ «Հայաստանն արդարադատություն է իրականացնում»:







Քոչարյանի զոհերը


Ավելի վաղ հայտնել էինք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

Խաչատուրովը գրավով ազատ է արձակվել, նրան թույլատրվել է Հայաստանի սահմաններից դուրս գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր պարտականությունները կատարելու համար: Միաժամանակ, Երեւանը հայտարարել է Խաչատուրովին փոխարինելու գործընթաց սկսելու մասին:


Աղբյուր՝ News.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->