ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկ տարի անց կրկին նույն հարցի շուրջ է պայքարը…
Այն դեպքում, որ այսօր արտակարգ դրություն է և հավաքներ կամ ակցիաներ չպիտի թույլատրվեն,
Քոչարյանի զոհերը
այնուամենայնիվ, այսօր Վայոց Ձորի մարզում իրավիճակը լարված է, որն անթույլատրելի է:
Ամենահեշտ մոտեցմամբ կարելի է մեղադրել խաղաղ բնակչին, ով իր համար իր տանը նստած էր և
պարզապես անդորրը խաթարվեց՝ հերթական անգամ սպառնալով բնությանն ու մարդկությանը:
Ինչո՞ւ հենց այս օրերին փոխվեց պահնորդական խումբը, ինչո՞ւ համաճարակային իրավիճակն անտեսվեց «Լիդիան Արմենիա»
ընկերության կողմից, ինչո՞ւ է կատարվում գործողություններ, որոնք անտեսում են նախնական պայմանավորվածությունները:
Ինչո՞ւ, ինչո՞ւ և այդպես մի շարք ինչունե՞ր:
Անթույլատրելի եմ համարում այս հրահրող գործողությունները և կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին, անկախ հետաքրքրություններից,
դադարեցնե՛ն սադրիչ գործողությունները և հաշվի նստեն երկրում տիրող իրավիճակի հետ:
Այս վերաբերմունքը դասական օրինախախտում է, որը պետք է ունենա իր գնահատականն իրավապահ մարմինների կողմից:
Մշտապես ամենահեշտ մոտեցումն է եղել մեղադրել խաղաղ բնակչին, սակայն այսօր դա գրեթե անհնար է և անգամ փորձ չանեք գնալու այդ դաշտ:
Մեր երկրում ամեն մեկը հողի պաշտպան է, ուստի մի զարմացեք, որ այսօր շատերը ոտքի են կանգնել և փորձում են պաշտպանել իրենց ժառանգությունը:
Հարգելի՛ ոստիկաններ, կոչ եմ անում առավելագույնս պաշտպանել օրենքը և անհարկի չթիրախավորել պայքարողներին:
Հարգելինե՛րս, ինձ հետ բոլոր ժամանակներում հանուն երկրի ու արդարության պայքարող ընկերներ
ջան, ցավում եմ, որ ես այդտեղ չեմ, խնդրում և հորդորում եմ չտրվել հրահրումներին, քանի որ ձեր պահանջն արդար է:
Հարգելի՛ լրագրողներ, ներողություն եմ խնդրում, որ այս օրերին չեմ կարողանում ձեզ հետ հաղորդակցվել և
խնդրում եմ դիտարկել որպես անտեսում, այլ հարգելի պատճառ:
Կհանդիպենք»:
Сообщение «Ինչո՞ւ հենց այս օրերին փոխվեց պահնորդական խումբը». ԱԺ Իմ Քայլը պատգամավորի ուշագրավ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն