>

«Առավոտ» թերթը գրում է.


«Aravot.am-ի տեղեկություններով, Փաշինյան-Պուտին զրույցի ժամանակ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ակնարկել է, որ տեղյակ է Պուտին-Քոչարյան հանդիպումներից եւ դրանց բովանդակությունից:







Քոչարյանի զոհերը

Այս զրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի է ունեցել հունիսի կեսին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից առաջ:


Պուտինն արձագանքելով Փաշինյանին, նրա հետ զրույցում չի թաքցրել Քոչարյանի հետ իր մտերիմ հարաբերությունները: Պուտինը Փաշինյանին խոստովանել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ընկերական հանդիպումներ ունեցել է նրա պաշտոնաթողությունից հետո:

Փաշինյան-Պուտին այս զրույցի մասին թերթը մեկնաբանություն է խնդրել վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից: Վերջինս հրաժարվել է մեկնաբանություն տալ, նշելով՝ Փաշինյան-Պուտին հանդիպումը փակ է եղել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->