>

Պարտքս եմ համարում Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ի ուշադրությունը վաղաժամ հրավիրել մի վտանգի վրա, որը կարող է առաջանալ, երբ նա վարչապետ ընտրվի ու զբաղվի կառավարության կազմով՝ երկրում առկա ճգնաժամը հարթելը նպատակ ունենալով:


Սասնա ծռերի հուլիսյան ստեղծած ճգնաժամը դրդեց այն ժամանակ Սերժ Սարգսյանին ուղիներ որոնելու: Նա հայտարարեց ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին, որի կազմը, սակայն, կոմպրոմիս էր ոչ թե ժողովրդի հետ, այլ, ավելի շուտ, ինչ֊ինչ քաղաքական շրջանակների: Թե ի՞նչ արդյունավետությամբ գործեց այդ նորացված կազմը, բոլորս զգացինք մեր մաշկի վրա ու այսօր դեռ փողոցներից տուն չենք գնում:








Քոչարյանի զոհերը

Հիմա նման կառավարության մասին լսեցինք Փաշինյանի շուրթերից, ինչը պարզ է, քանի որ պիտի օրենքի շրջանակներում գործենք ու Նիկոլը չի կարող առանց ԱԺ մյուս ուժերի քվեի ԱՆՑՆՑՈՒՄ ու ժողովրդավար եղանակով դառնալ վարչապետ:

Վատ է, որ չնայած խոստումներին, անդրկուլիսյան հանդիպումներ, այնուամենայնիվ, եղան ԲՀԿ և ՀՅԴի հետ և հասարակությունը հնարավորություն չունեցավ հետևելու նաև այդ ուժերի մտածելակերպին, հուզող հարցերին և ակնկալվող արդյունքներին:


Ինչևէ, կարծում եմ, որևէ ճգնաժամ՝ ժողովուրդ֊իշխանություն ձևաչափում չի հարթվի, եթե համաձայնության կառավարությունում տեսնենք վարկաբեկված դեմքեր, որոնք ձախողել են ժամանակին իրենց վստահված ոլորտները, պարբերաբար առաջացրել են ժողովրդի զայրույթը ու նաև իրենց փնթի գործունեությամբ հանգեցրել այս վիճակին:



Հուսով եմ նաև, որ քաղաքական ուժերը հենց իրենք չեն առաջ բրդի այդ մարդկանց, եթե, իհարկե, մտահոգված են ճգնաժամի հաղթահարմամբ, այլ ոչ թե Նիկոլի ձևավորած կաբինետում պորտֆել (ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրսի լծակ) ունենալով:

Իզաբելլա Աբգարյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->