>

Ռեգինե Պրազյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Երևի թե գաղտնիք չէ, որ հեղափոխությունից հետո ստեղծվեցին մի շարք էջեր և խմբեր, որոնց անվանումը բաղկացած էր հեղափոխություն բառից, ինչպես նաև ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի և նմանատիպ վերնագրերով էջեր և խմբեր։ Все было бы ничего, եթե ժամանակի ընթացքում այդ խմբերը այլ բանի համար չծառայեին։




Քոչարյանի զոհերը

Այսինքն ինչպես մի շարք ֆեյսբուքյան օգտատերերի էջեր՝ այդ խմբերը և էջերը առավոտը սկսում էին Նիկոլ Փաշինյանի նկարով բարի լույսներից և վերջացնում նրա ու նրա ընտանիքի նկարներով բարի գիշերներով։ Բոլոր գրառումները ի աջակցություն նրա են մինչև, որ մի գեղեցիկ օր անհրաժեշտ քանակի հետևորդներ հավաքելուց հետո կամ անունն է փոխվում, կամ էլ ծառայում է այն այլ նպատակների համար արդեն։




Ես այն մարդկանց դասին եմ պատկանում, որ անարդարության կողքով չեմ կարողանում անտարբեր անցնել։ Ու տեսնելով վերջին օրերի լարվածությունը և մարդկանց հուսահատությունը՝ հասկացա, որ այդ կեղծ հեղափոխական էջերը և օգտատերերը ինչպես նաև ռոբասեռժական բանդան փորձում են հասնել իրենց նպատակին։ Գլխավոր նպատակը մեր մեջ հիասթափություն սերմանելն է և ձեզանից շատերը կարդալով ամեն տեղ նույն բանը, թե ինչու՞ են ՌոբաՍեռժիկները ազատության մեջ, ապա սկսում եք ինքներդ էլ մտածել ու նեղսրտել, թե բա սրա՞ համար էինք հեղափոխություն արել։

Ես հեղափոխություն էի արել, որ ապրեմ ազատ երկրում՝ ուր խոսքի ազատություն կլինի և որտեղ իմ իրավունքները չեն ոտնահարվի։ Ախր շատ կթվարկեմ ու բոլորիս վերքերին աղ կլցնեմ հիշեցնելով թե ինչերից ենք ազատվել։ Իսկ դուք թքած ունենալով երկրում ու աշխարհում տիրող իրավիճակը անընդհատ բաներ եք պահանջում։ Երկու տարի, հա երկու տարի…..


30 տարի դիմացել եք թալանված ու ավիրված երկրում՝ լինելով անպաշտպան ու ոտնահարված, իսկ հիմա օրը մի բան հիշում եք, որ չի անում Փաշինյանը, որ շուտ գոհացնի ձեզ քանի չեք հիասթափվել։ Բա որ այդքան շուտ հիասթափվող էիք ինչի՞ մինչև Փաշինյանի քայլելը չէիք անում հեղափոխություն։ Չէ՞ր ստացվում, թե՞ չէիք ուզում։ Հավանաբար չկար մեկը՝ ով ճիշտ կառաջնորդեր, որ հետն էլ չունենաինք մարդկային զոհեր։ Նմանը չունեցող պատմական իրադարձություն էր։ Հետ նայեք մի պահ ու հիշեք այդ ճիչերն ու ուրախությունը, մարդկանց ոգևորվածությունը և երջանկությունը։

Հիշեցի՞ք. Դե հիմա հետ վերադարձեք շարունակում եմ։ Տեսեք՝ ամեն օր քննադատում եք, որ նախկին ռեժիմի պորտաբույծ ստահակները լքեցին երկիրը աննկատ ու ազատության մեջ են։ Իսկ գոնե մտածե՞լ եք, որ Փաշինյանն էլ ձեզ նման շոկի մեջ է։ Իր համար դա ավելի մեծ հարված էր քան մեր բոլորի։ Երբ ինչ-որ անտառաճանաչ Վանեցյան ձեռք էր բերել վստահություն և դրանց բերման ենթարկելը դրված էր դրա ուսերին ու անսպասելի բոլորիս համար այդ տականքը հարվածեց վարչապետին և մեզ մեջքից։


Բայց մենք հազիվ հումորային թեմաներում հիշենք Վանեցյանին, իսկ մնացած բոլոր պարագաներում Փաշինյանն է մեղավոր!!!
Հիմա երկրում արտակարգ դրություն է և հիմա մեղադրելը ինչ-որ բանում՝ կներեք բայց տականքություն է։ Եթե չլիներ այս կառավարությունը՝ մենք հիմա կամ համաճարակի հետևանքով էինք մահացել, կամ սովից։ Սպասեք գոնե այս դժվարին իրավիճակը հաղթահարենք նոր մեր բողոքները ներկայացնենք։ Ամեն ինչ ուզում ենք ու միանգամից։ Հա ի դեպ քանի չեմ մոռացել ասեմ, որ Ամուլսարի աղմուկը արհեստական էր։ Որևէ քայլ չի արվել, որ պետք է մտածելու տեղիք տար թե այն շահագործում են։

Ես հարգում եմ բոլոր մտահոգների կարծիքը, բայց սա կեղծ տագնապ էր, որը իրական մտահոգվածներին և քոչարյանական չասեմ թե ինչերին միավորեց մեկ վայրում։ Ապատեղեկատվության հետևից գնացիք ու հասաք Քոչարյանենց մայլեքը։

Վստահ ասում եմ, որ հաջորդ թեման ԼԳԲՏ-ն է լինելու։ Սովորաբար Ամուլսարին դա է հաջորդում։ Թե՞ ձեր կարծիքով պատահականություններ են մեկ օրում կազմակերպված բոլոր ցույցերը տարբեր թեմաների շուրջ։ Երկրի ղեկը վստահել ենք վստահելի մարդու ու ինչ էլ ասեք չկա մեկը այս պահի դրությամբ իրենից բանիմաց ու արժանի այդ ղեկին։

Հիմա վստահեք էդ մարդուն ու թողեք հանգիստ աշխատեն։ Բարձրաձայնեք ցանկացած անարդարություն, բայց ցիվիլ և առանց ուրիշի ջրերը ընկնելու։ Մի խոսքով մի նեղվեք՝ ամեն ինչ լավ է լինելու😘(առաջին անգամ պաչիկ գրառման մեջ)!!!

Сообщение Ռեգինե Պրազյանի ջախջախիչ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->