>

«Կարծում եմ՝ վաղը «Լիդիանի» և Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը։




Քոչարյանի զոհերը

Նա հայտնեց, որ տարածքում տեղադրված վագոն-տնակների հարցի ուղղությամբ նամակ են գրել «Լիդիան Արմենիային»։




«Պայմանավորվել ենք երկու կողմերի հետ որ 2 կողմից էլ պիտի վագոն-տնակները գնան, և, միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի:

Կարծում եմ՝ վաղը այդ վագոն-տնակները կտեղափոխվեն, Ամուլսարի պահապանների վագոն-տնակները նույնպես կտեղափոխվեն»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ այժմ սպասում են «Լիդիանի» պատասխանին։



Համայնքապետի խոսքով` վագոն-տնակները, ամենայն հավանականությամբ, վաղը` մինչև 12:00 կհանվեն տարածքից:

Ինչպես արդեն հայտնել էինք, «Լիդիան Արմենիայի» նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել էր՝ փոխարենը դնելով իրենց վագոն-տնակները, ինչի հետևանքով էլ վերսկսվել են բողոքի ակցիաներն Ամուլսարի տարածքում:

Сообщение Ինչ է սպասվում վաղը․ Ջերմուկի համայնքապետը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->