>

Չինաստանը 15 տարվա ընթացքում Հայաստանում «Խելացի քաղաք» կառուցելու համար 10-15 մլրդ դոլար կներդնի:




Քոչարյանի զոհերը

Համապատասխան համաձայնագիրը օգոստոսի 6-ին կնքվել է մի կողմից՝ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի, չինական շինարարական կորպորացիաների, Չինաստանի բանկերի եւ մյուս կողմից՝ Հայաստանի «ԱԴԿԱՐՍ» զարգացման եւ վերակառուցման գործակալության միջեւ:




«Խելացի քաղաքը» նոր սերնդի բնակավայր է, որի բոլոր համակարգերը կառավարվում են նորարարական տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են բնակչության կյանքի ամենաբարձր մակարդակը:


Մոտ 15 հազար բնակչությամբ հայ-չինական քաղաքում կստեղծվեն համատեղ ընկերություններ, որոնք կզբաղվեն գիտական նորարարություններով,

ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ, մասնավորապես՝ արհեստական ինտելեկտով, «խելացի» գյուղատնտեսության, բժշկության, տուրիզմի, բանկային համակարգի ձեւավորմամբ:


Քաղաքի նախագծման աշխատանքները կսկսվեն 2021 թվականին:

Ծրագիրն իրականացվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծի շրջանակում:

Сообщение Չինաստանը Հայաստանում 10-15 մլրդ դոլար կներդնի. Պաշտոնապես հաստատվեց․ Մանրամանսեր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->