>

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի ազատմանը։




Քոչարյանի զոհերը

Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Երբ լցվում է համբերության բաժակն, ու ուզում ես հնարավորինս մեղմ, բայց մի երկու տող մի մատ խորքից ասել…




Երկու օր է` զսպում եմ ինձ, սակայն… Խորը ինքնահաստատման բարդույթ ունեցող մի անձ, ով տապալելով և իր հետ տանելով մի շարք պետական պաշտոնյաների վարկանիշ, ով թիկունքում զգալով մի ողջ ազգի հակակրանք ու ատելություն, փորձում է հերթական սորոսականին «ներմուծել» բժշկական ոլորտ:
Ողջ երկիրը 6 ամիս ապրում է սպիտակ խալաթի հանդեպ մեծ հավատով, հարգանքով և գնահատանքով:


Վստահաբար չեմ սխալվի ասելով, որ Նորքի ինֆեկցիոնի գլխավոր բժիշկ Մհեր Դավիդյանցի խաղաղ ու բարի աչքերը տպավորված են յուրաքանչյուրիս մեջ: Անգնահատելի է վերջինիս մատուցած ծառայությունը համավարակի առաջին իսկ օրվանից մինչ այսօր:
Հասկանալի է, որ Արսեն Թորոսյանի մեծ ցանկությունն առ անձնական «ես»-ի պաշտամունք անցնում է թույլատրելի սահմանը, չի ուզում որևէ մեկի մասնագիտական գիտելիքներն ու պրոֆեսսիոնալիզմն ի հայտ գա իր շրջակա միջավայրում:


Գիտե՞ք ինչու: Բարդույթ, զուտ բարդույթ: Իհարկե, ավելի խրթին է աշխատել սեփական մտածելակերպով ու որակներով մարդու հետ, նույն հարթության վրա, որպեսզի որևէ տեղ չերևա դիմացինի առավելությունները:


Բայց ոչ այս դժվարին իրավիճակում:
Եվ, իսկապես, եթե կա որևէ մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պրն. Թորոսյան: Հարգե´ք մեզ, հարգե´ք ժողովրդին ու հեռացե´ք: Ի սեր Աստծո, հեռացե´ք…»։

Сообщение Երկու օր է` զսպում եմ ինձ, սակայն… Թ․ Վարդանյանը՝ Արսեն Թորոսյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->