>

Մի անգամ աշխատանքային գործուղման ժամանակ միլիոնատեր Քենեթ Բերին հանկած նկատեց, որ դրամապանակն անհետացել է: Միլիոնատիրոջ անվտանգության աշխատակիցը ենթադրեց, որ այն հավանաբար կորցրել է Սան Ֆրանցիսկոյի աղքատիկ քաղաքի փողոցներով շրջելիս:

Նա առաջարկում է՝ միակ տարբերակը այս պարագայում սպասելն է, քանի որ նա, ով գտնի, հնարավոր է կապ հաստատի իրենց հետ, ի վերջո դրամապանակում կան միլիոնատիրոջ բոլոր տվյալները:

Մոտ երկու ժամ սպասելուց հետո անվտանգության աշխատակիցը ասում է, որ այլևս իմաստ չկա սպասելու, քանի որ սա շատ աղքատ քաղաք է, դժվար թե դրամապանակը գտնողը ցանկանա այն վերադարձնել: Սակայն բիզնեսմենը պնդում է, որ ցանկանում է ևս մի քանի ժամ սպասել:




Քոչարյանի զոհերը

Նրանք մինչև երեկո սպասեցին, սակայն այդպես էլ որևէ լուր չեղավ, բայց միլիոնատիրոջ ներքին ձայնը ստիպում էր սպասել կրկին:




Որոշ ժամանակ անց վերջապես զանգ եկավ հեռախոսին, ով ասաց, որ գտել է դրամապանակը և ցանկանում է այն վերադարձնել՝ կանչելով մոտակա փողոցներից մեկը:

Այդպիսով նրանք ուղևորվեցին նշված փողոց, որոնց դիմաց դուրս եկավ փոքրիկ երեխա՝ միլիոնատիրոջ դրամապանակը ձեռքին: Միլիոնատիրոջ անվտանգության աշխատակիցը բացելով դրամապանակը ցնցվեց. ամեն ինչ իր տեղում էր, նույնիսկ գումարը՝ չէր անհետացել անգամ մեկ ցենտ:

Փոքրիկ տղան նայելով միլիոնատիրոջը ասաց.


Պարո՛ն, կարող եմ ձեզանից փոքրիկ գումար խնդրել:

Միլիոնատերը ժպտալով նայեց երեխային և հարցրեց, թե որքան գումար է անհրաժեշտ նրան:


Տղան նրանից խնդրեց ընդամենը մեկ դոլար.

— Պարոն, ես երբ գտա դրամապանակը, գումար չունեի, որպեսզի զանգեի ձեզ, այդ պատճառով ես խանութի տիրոջից եմ վերցրել այդ գումարը և ձեզ զանգել, հիմա ցանկանում եմ իմ պարտքը մարել և տալ մեկ դոլարը:

Միլիոնատերը հուզվեց և ամուր գրկեց երեխային, այդ օրվանից հետո նա մեծ գումարներ ներդրեց՝ դպրոց կառուցելու, որպեսզի այդ շրջանում բոլոր երեխաներն անվճար դպրոց հաճախեն:

Դպրոցի բացման ժամանակ նա ասաց.

«Երբեք պետք չէ մեղադրել այն մարդկանց, ովքեր ապրում են աղքատ քաղաքում, մենք պետք է նրանց հնարավորություն տանք ցույց տալու իրենց բարի սիրտը, կարծում եմ՝ դա ամենակարևորն է»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->