>

Ավելի քան 900 կին ու աղջիկ Պերուում անհետ կորել են կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ստեղծված կարանտինային պայմանների ժամանակ: Իշխանությունները պատրաստվում են ստեղծել տվյալների բազա, որը թույլ կտա հասկանալ, թե ժամանակի ընթացքում որքանով է աճում նման մարդկանց թիվը. այս մասին օգոստոսի 4-ին հայտնել է տեղացի կանանց իրավունքների պաշտպան Իզաբել Օրտիսը:

Օրտիսը հստակ տվյալներ է հավաքել. սույն թվականի մարտի 16-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում անհետ կորել է 606 աղջիկ և 309 կին: «Թվերն իրապես տագնապալի են»,- նշում է իրավապաշտպանը:




Քոչարյանի զոհերը




«Մենք գիտենք անհետացած աղջիկների ու կանանց թիվը, սակայն չունենք մանրամասն տեղակատվություն այն մասին, թե նրանցից քանիսն են գտնվել»: Անհետ կորածների ազգային ռեեստրը թույլ է տալիս նշված անհետացածների մասին տեղեկությունները համատեղել կանանց դեմ հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների հետ, ինչն ավելի կհեշտացնի աշխատանքը:


Աշխարհի շատ երկրներում կարանտինային պայմաններում աճել են ընտանեկան բռնության դեպքերը: Դա ստիպել է ՄԱԿ-ին կառավարություններին հորդորել անհապաղ գործողություններ իրականացնել այդ ուղղությամբ: Օրինակ՝ Լատինական Ամերիկան հայտնի է կանանց սպանություններով ու բռնությամբ, ինչը հիմնված է հատուկ մշակույթի ու սոցիալական նորմերի վրա:


Համաճարակից առաջ հարյուրհազարավոր կանայք ողջ Լատինական Ամերիկայում, այդ թվում նաև՝ Պերուում, զանգվածային ցույցեր են իրականացրել՝ պահանջելով իշխանություններից միջոցառումներ ձեռնարկել սեռով պայմանավորված խտրականությունը վերացնելու գործում:

Сообщение Պերուում համաճարակի ժամանակ մոտ 1000 կին է անհետ կորել. ո՞րն է նման ողբերգության պատճառը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->