>

Արտակ Գալստյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Ազերիները արգելեցին հայերին իրենց ծիրանը վաճառել Ֆուդ Սիտիում:
Արդյունքում հայերը համախմբվեցին, Սարիբեկ անունով մի գործարար տարածք տրամադրեց հայերին ապրանքը վաճառելու համար,




Քոչարյանի զոհերը

մոսկվաբնակ հայերը նույնպես զորավիգ եղան և ազերիների սադրանքը հերթական անգամ պսակվեց հայերի հաղթանակով:
Հայերի այս հաղթանակը չմարսեցին ազերիները, Մոսկվայի հայ եկեղեցու առաջնորդ Եզրասը և հայկական ազգանուն կրող, Սերժ Սարգսյանի մտերիմ ոմն Նորիկ Թևանյան:




Վերջիններս հավանաբար հենց Ալիևին հաճոյանալու համար, որոշեցին հրապարակային պատժել Սարիբեկին, իսկ որպեսզի պատիժը նաև դաս լինի բոլոր այն հայերին, ովքեր երբևիցե կփորձեն ձախողել ազերիների հակահայկական պլանները, դա արեցին հենց Մոսկվայի հայկական եկեղեցում, տեսախցիկների առաջ:

Ուշագրավը այն էր , որ Նորիկ Թևանյանը և Եզրասը մեղադրում էին Սարիբեկին այն բանի համար, որ վերջինս կոչ է արել Մոսկվայաբնակ հայերին հավաքվել հայկական եկեղեցու բակում և դա էլ դիտարկում էի, որ Սարիբեկը կատարել է միայն սոցիալական կայքերում լայք հավաքելու համար:


Անկեղծ ասած չգիտեմ թե որքան լայք է հավաքել սոց ցանցերում Սարիբեկը, բայց ազերական կայքերի ուսումնասիրությունից պարզվեց, որ Նորիկ Թևանյանի և Եզրասի կողմից, հանուն ազերիների Սարիբեկին պատժելու տեսանյութը մոտ 7 միլիոն դիտում և լայք է հավաքել ադրբեջանում:

Հարկ է նաև նշել, որ տեսանյութի տակ ազերիների ճնշող մեծամասնությունը հայտ
արարում են, որ իրենք բոլորը Եզրաս և Նորիկ Թևանյան են, նաև ամոթանք տալով Մոսկվայաբնակ իրենց հայենակիցներին խորհուրդ են տալիս օրինակ վերցնել յան վերջածանցով ազգանուն ունեցող, բայց ըստ իրենց հոգով զտարյուն ազերիներ Եզրասից և Նորիկ Թևանյանից:


Ի դեպ, կարծում եմ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը պետք է ցուցում տա նյութեր նախապատրաստել Սարիբեկին պատժելու տեսանյութում առկա փաստերի ուսումնասիրության նպատակով և եթե պարզվի, որ Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքը պատկանում է Հայաստանին, ապա պարտավոր է քրեական գործ հարուցել Եզրասի նկատմամբ ՝ քրօրի 223.4. հոդվածի հատկանիշերով ՝

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար, և Նորիկ Թևանյանի նկատմամբ, 223.2. հոդվածով ՝ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար:
Դե քեզ տեսնեմ ԻՄ սրտի դատախազ:
Արտակ Գալստյան

Сообщение Արտակ Գալստյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->