>

Այս տարի ես ավարտում եմ դպրոցը, բայց որոշել եմ անմիջապես համալսարան չընդունվել, չնայած գրեթե բոլոր առարկաներից գերազանց գնահատականներ ունեմ, և քննությունները հավանաբար լավ կհանձնեմ: Որոշեցի մեկ տարի սպասել: Արևմուտքում կա այդպիսի լավ ավանդույթ, որը կոչվում է «բացթողման տարի», երբ շրջանավարտները  փորձում են կողմնորոշվել, ճանապարհորդում են և «փնտրում» իրենց: Գուցե կաշխատեմ սկզբից, աշխարհը կտեսնեմ: Փողը խնդիր չէ. արդեն երկու տարի է, ինչ կայքեր եմ ստեղծում, և ես արդեն ավելին եմ վաստակում, քան իմ ծնողները:


Մայրս, մեծ հաշվով, աջակցում է ինձ, բայց ահա հայրս՝ խնդիր է: Անընդհատ կատակում է, որ «գնում ես գործարանում աշխատելու, բայց դեռ վառոդի հոտը չես առել»: Հաճախ նրա ընկերներն էին այցելում նրան և սկսում աչքերին թոզ փչել: Մեկը, իբր թե, 20 տարեկանում արդեն ածուխի բիզնես ուներ, մյուսը պաշտպանել է իր թեզը 25 տարեկանում և հիմնել է երրորդ ընկերությունը:







Քոչարյանի զոհերը

Միայն թե, չգիտես ինչու, 90-ականների բոլոր այդ հերոսներն այժմ ապրում են աշխատավարձից աշխատավարձ, և լավագույն դեպքում արձակուրդներն անցկացնում են ամառանոցում կամ Անապայում, ոչ ոք  աշխարհ չի տեսել, բայց խրատելու մեջ վարպետներ են: Եվ ուրիշներին դատել այն կարծրատիպերով, թե՝ «ամերիկացիները հիմար են», «ֆրանսիացիները՝ օ-լա-լա» և այլն: Հորս և նրա բոլոր ընկերների կատակները «գոտկատեղից ներքև» թեմայով են: Եվ էլի ինչ-որ բաներ են ասում «ապականված  երիտասարդության» մասին:


Եվ նրա համար գլխավորը բարձրագույն կրթություն ստանալն է: Անկախ նրանից, թե ես կաշխատեմ իմ մասնագիտությամբ, թե դիպլոմս կկախեմ պատին, դա նրան քիչ է հետաքրքրում: Միևնույն ժամանակ, իր աչքերի առջև նա ունի կենդանի օրինակ` մայրս կրթությամբ ռադիոֆիզիկոս է, բայց հետո, արդեն 2000-ականներին, հեռակա ուսուցմամբ ստացել է տնտեսագետի, այնուհետև` իրավաբանի կրթություն, և այժմ նա ունի իր ԱՁ-ն: Իսկ հայրս արդեն քսան տարի է՝ նստած է իր «հետազոտական ինստիտուտում», և այդ ամբողջ ընթացքում  ոչինչ ձեռք չի բերել:


Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Լսելով հորս ընկերներին՝ թվում է՝ բոլորն ուղղակի հերոսներ են, չնայած այժմ  նրանք չքավոր  են: Ո՞րն է ճշմարտությունը: появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->