>

Հայկ Թորոյանը գրել է




Քոչարյանի զոհերը

#Անչափ_կարևորի_մասին





Սիրելի հայրենակիցներ, Հարգելի ՀՀ Իշխանություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, Ազգային Ժողովի հարգելի Պատգամավորներ և Հայաստանի Հանրապետության Մեծարգո Պարոն Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան.. Հայաստանում կա մի մեծ խնդիր, որը ինձ դեռ շատ վաղուց հուզում է, բայց քանի որ այսօր Համացանցը տվել է մեզ մի նոր հնարավորություն, որով մեր ձայնը ավելի հասանելի է դարձնում մեր Ժողովրդավար իշխանությանը, ապա հարկ եմ համարում այս մասին այժմ բարձրաձայնել և պահանջում եմ, անհապաղ լուծել այս խնդիրը։

Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը, մոտավորապես 3-միլիոն է, Հայաստանը դա Հանրապետություն է, որն ունի իր սեփական դրամը, բայց բոլորս գիտենք, որ ՀՀ դրամը՝ սկսվում է. 10 դրամանոցից, չունենալով, 1-2-3-4-5 դրամանոցներ «լումաների մասին չխոսեմ»։ Այժմ հրավիրում եմ, բոլորիդ ուշադրությունը՝ արձանագրեք այն, որ ցանկացած քաղաքացի, յուրաքանչյուր օր, նույնիսկ մի քանի անգամ մթերային խանութներից օգտվելիս առնչվում է այն փաստին, որ իր կատարած գնման ավարտի արձյունքում նա պետք նա հակվում է այն փաստին, որ պետք է վճարի, օրինակ, 4995-դրամ, կամ 1815-դրամ, օրինակները փաստացի են, ծխախոտ կա որ արժեքը 715 դրամ է, բայց նման բոլոր պարագաներում, խանութների տնօրինության կողմից ըստ ինձ, պահանջը այնպես է դրված, որ միշտ գումարը պետք է կլորիկ դառնա ի օգուտ խանութի, ի վնաս հաճախորդի։ Խնդրում եմ ընթերցողներին, որպեսզի իրենք ևս հաստատեն քոմենթ թողնելով, որ դա այդպես է…
Այժմ եթե մենք փաստացի արձանագրենք, որ յուրաքանչյուր օր մեկ միլիոն քաղաքացի գոնե մեկ անգամ առնչվի նման իրավիճակի և 5-դրամ կորցնի, ապա յուրաքանչյուր օր, շրջանառության մեջ անհասկանալի պատճառով հոդս ցնդելով կորում է, առնվազը 5 միլիոն դրամ, եթե ոչ, տասնյակ միլիոն դրամներ….


Մեր ազգը միշտ էլ ջոմարդ է եղել և տարբեր ազգերի նման իր լումաներն ու ցենտերը երբեք չի հաշվել, նույնիսկ շատերս, հաճախ առևտուր անելուց հետո, մեր 10 դրամները և 20 դրամները հաճախ թողնում ենք, ինչը ինձ համար նորմալ է… Բայց արձանագրենք այն, որ սա Պետություն է և պարտավոր է ունենալ իր բոլոր դրամի տեսակները։
Այս ամենը ինչու՞ է այսպես, քանի որ քոչարյանի, սերժի և իրենց մինչ այժմյան ֆինանսների նախարարը, կամ նախկին կենտրոնական բանկի նախագահները՝ հանձինս տիգրան սարգսյանի, որ նույնիսկ օդում կախված լուրերի համաձայն, տիգրան սարգսյանի որդու անունը լինելով Արգիշտի, նա իր Բանկիռ եղած տարիներին որոշեց, որ Արգիշտի Թագավորի անվանումով պետք է լինի 100-հազար դրամանոցը և ի հայտ եկավ Արգիշտի Թագավորի անվամբ 100-հազար դրամանոցը։ Ինչևէ քոչարյան և սարգսյան դուետները այնքան ջոմառդ են եղել, որ շրջանառության միջից վերացրեցին Հայկական 1-2-3-4-5 դրամանոցները և բոլոր լումաները և այս ամենից հետո սերժա քոչարյանական կլանը նույնիսկ համարձակվում է, խոսել, որ իրենք Հայաստանում ինչ որ դրական բան են արել, նրանք նույնիսկ պետության կարևոր արժեքներն են ոտնահարել և արժեզրկել Հայկական դրամը։

Սիրելի Հայրենակիցներ, սա մի մեծ խնդիր է, որը արտաքնապես չի զգացվում, բայց յուրաքանչյուր օր, շրջանառության մեջ մարդկանց գրպանից ապօրինաբար հօդս է ցնդում տասնյակ միլիոնավոր դրամներ,



հավատացած եղեք, Պետության համար սա «պազոռ է», քանզի ցանկացած նորմալ երկրում, իր դրամից բացի կա ցածր արժույթ ունեցող գումար, օրինակ դոլարն ունի ցենտ, ռուբլին ունի կոպեկ, այդպես է կոչվում, 1-ռուբլուց ցածրը համարվում է, կոպեկ, 1-դոլարից ցածրը համարվում է ցենտ, իսկ ՀՀ-ում, որ ոչ միայն դրամը սկսվում է, 10-դրամից, այլ նաև լումա գոյություն չունի….

Դուխով Ժողովուրդ ջան ՀԴՄ-ների հետ, չմոռանաք տարածել և այս հարցը, անհապաղ պետք է մտնի օրակարգ և սերժի դրծո Ֆինանսների նախարարը և Կենտրոնական բանկի նորանշանակ «մեր» Նախագահը պետք է հստակ այս հարցով զբաղվեն։

Сообщение Սիրելի Հայրենակիցներ, սա մի մեծ խնդիր է, որը արտաքնապես չի զգացվում… Հայկ Թորոյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->