>

Շանթ Հարությունյանի որդին` Ազգային Միացյալ նախաձեռնության համակարգող Շահեն Հարությունյանը,  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խնդրում եմ ուշադրություն։




Քոչարյանի զոհերը

Գրառումս ուղղված է բոլոր֊բոլորին և լրատվամիջոցներին։




Օգոստոսի 17֊ին լրանում է Շանթ Հարությունյանի՝ բանտից գրված բաց նամակի ժամկետը՝ ուղղված հայ ժողովրդին, որով կոչ էր արվում 2֊3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը։

Լրանում է այդ ժամկետը, սակայն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.

Ես՝ Շահեն Հարությունյանս, և հայրս՝ Շանթ Հարությունյանը, դեռևս չենք պատրաստվում նախաձեռնել որևէ քաղաքական պայքար՝ կապված Շանթ Հարությունյանի արդարացնան և ազատ արձակման հետ։


Հետևաբար. Հայաստանում տեղի ունեցող շարժումները, որոնցում կարող է շոշափվել Շանթ Հարությունյանի անունը, խնդրում ենք չկապել մեզ հետ։

Մենք պատասխանատու ենք միայն մեր և մեր նախաձեռնությունների համար։
Երբ մենք գործենք՝ կհայտարարենք ինքներս։


Հ.Գ. Իսկ թե ինչպե՞ս է Շանթ Հարությունյանը, ասեմ.

Շարունակում է գտնվել բանտում՝ քաղբանտարկյալի կարգավիճակով և բանտախցում սպասում է Ռոբերտ Քոչարյանին։ 

Շատ խոսելու բան կունենան Շանթ Հարությունյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Չէ՞ որ, Շանթ Հարությունյանին մարտի 1֊ի գործով մի տարի պահեցին բանտում և 1 ամիս հոգեբուժարանում։

Լավ եղե’ք»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->