>

Hraparak.am-ի տեղեկություններով, Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել համալսարանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:


Տեւական աղմուկից հետո հիշեցնենք, որՇՊՀ-ի դեմ այս տարվա մայիսի 11-ին ԲՈՒՀ-ի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով ՝ 308-րդ հոդվածի 1-ին մաս, հարուցվեց քրեական գործ:







Քոչարյանի զոհերը

Մինչ այդ մոտ մեկ տարի շարունակ բուհի ղեկավարությանը, ի դեմս այլեւս նախկին ռեկտոր, ՀՀԿ-ական Սահակ Մինասյանին համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը մեղադրում էին կաշառակերության եւ ապօրինությունների մեջ, Մինասյանը թավշյա հեղափոխությունից հետո ստիպված հրաժարական ներկայացրեց, սակայն գործ հարուցվեց բուհի դեմ:


Այժմ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է, տեղեկացանք, որ Ֆարմանյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն երկրից բացակայելու հիմքով չի ներկայացել, նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել:


 Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->