Դիզայներ Դիանա Շատվերյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնի միջոցով հետևորդներին հայտնել է, որ կորոնավիրուսն իրեն չի շրջանցել:
Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան պատմեց վիրուսի սկզբնական շրջանի, իր ապրումների, երեխաներից ու ամուսնուց հեռու լինելու բարդությունների մասին:
Դիանայի խոսքով` առաջին իսկ ախտանշաններից հասկացել է, որ սովորական մրսածություն չէ:
Քոչարյանի զոհերը
«Օրեր առաջ քաղաքից դուրս էի գնացել ու մրսել էի: Հաջորդ օրն ունեցա 38 աստիճան ջերմություն, անմիջապես գնացի հիվանդանոց, հանձնեցի անալիզներ, կորոնավիրուսի թեստ ու ինքնամեկուսացա, քանի որ հասկացա` սովորական մրսածություն չէ, չէի ուզում վարակել իմ հարազատներին:
Հաջորդ օրը ստացա թեստի դրական պատասխանը։ Քանի որ ինձ մոտ թոքաբորբ չկար, մնացի ինքնամեկուսացած ու բուժումը տանն եմ ստանում: Չգիտեմ, թե ումից եմ վարակվել, շրջապատումս վարակակիրներ չկան»:
Թեստի հաստատումից հետո 6 օր է անցել, մեկուսացած պետք է մնա 14 օր.
«Հիմա ջերմություն, որևէ գանգատ չունեմ: Պետք է ասեմ, որ թե՛ բժիշկները, թե՛ պարետատան ներկայացուցիչները 24 ժամ հասանելի են, հաճախ զանգահարում են, հոգեբանորեն աջակցում: Հիմա վիտամիններ ու հակաբիոտիկներ եմ ընդունում: Ամուսինս նույնպես թեստ է հանձնել, բայց արդյունքը, բարեբախտաբար, բացասական է:
Տարօրինակ հիվանդություն է. մարդիկ կան, ովքեր ճարահատյալ մնում են տանը ու չեն ինքնամեկուսանում, բայց տան անդամները չեն վարակվում: Նկատել եմ, որ հիմա է այդպես դարձել, բայց սկզբնական շրջանում, անգամ հեռավորությունը պահելով, շատերն էին վարակվում: Հիմա վիրուսը կարծես թուլացել է: Առհասարակ, վիրուսը մարդուն սպանելու նպատակ չունի, սիրում է ապրել մարդու օրգանիզմում ու դառնալ սեզոնային»:
Դիանան նշեց, որ որոշել է հիվանդության մասին բարձրաձայնել, քանի որ հասարակության շրջանում վիրուսի նկատմամբ թերահավատություն է նկատում:
«Երկար եմ մտածել, բարձրաձայնել, թե ոչ, բայց, տեսնելով մարդկանց վերաբերմունքը վիրուսի նկատմամբ, որոշեցի խոսել, որ բոլորը հասկանան` ոչ ոք ապահովագրված չէ, բոլորը կարող են վարակվել: Ինձ մոտ ընթացքը թեթև է, բայց շատ մարդկանց մոտ ծանր է: Ես ռիսկային խմբում գտնվող մարդկանց հետ շփում չեմ ունեցել, բայց որքան բարդ կլիներ, եթե ունենայի ու ապրեի այդ պատասխանատվությամբ:
Այնպես որ, պետք է հետևել բոլոր կանոններին, չտեսակցել ռիսկային խմբում գտնվող հարազատներին: Եթե նույնիսկ վարակվես, գոնե կիմանաս, որ արել ես առավելագույնը: Ինքսհետևել եմ պարետատան ցուցումներին, կրել եմ դիմակ, ախտահանել եմ ձեռքերս, բայց վարակվել եմ»,- ասաց Դիանան։
Դիզայներն ընդգծեց, որ սկզբնական շրջանում հոգեբանորեն բարդ էր ընկալել, որ կորոնավիրուսով է վարակված:
«Բարդ էր, քանի որ չգիտեի` ինչ սպասել վիրուսից: Ամեն դեպքում, նույնիսկ բժիշկները դեռ մինչև վերջ չեն բացահայտել վիրուսի նրբությունները, այն դեռ ուսումնասիրության փուլում է: Սկզբում հոգեբանական տրավմա էր, վիրուսն ինձ վախենալու թվաց, հետո հասկացա, որ ամեն ինչ այդքան էլ վախենալու չէ:
Հենց բժիշկներն օգնեցին հասկանալ, որ վախենալ պետք չէ, ուղղակի պետք է հետևել նրանց ցուցումներին: Ամենատհաճն այն է, որ այլևս վատառողջ չեմ, բայց ստիպված եմ տանը մնալ, ամուսնուցս, երեխաներիցս հեռու մնալ, շփվել միայն տեսազանգերի միջոցով
: Բայց երբ հասկանում եմ` ինչն է դրված հակառակ նժարին, կարոտին դիմանում եմ»:
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն