>

Այսօր Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակն է լրանում:

«Սևրի պայմանագիրը մեր իրավունքների առհավետ հաստատագրումն է, իսկ Թուրքիայի համար մահավճիռ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ այս պայմանագրով Հայաստանն ընդարձակվեց և իրավունքներ ստացավ, բայց հարց է՝ երբ կգործադրվի այն:




Քոչարյանի զոհերը

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և հարցին, թե ինչով է պայմանավորված ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ակտիվությունը, որոնք վերջին շրջանում հանդես են եկել հայտարարություններով, Լևոն Շիրինյանը նշեց.





«Սիամական երկվորյակներ են. նրանց գործողություններում կա մի տակտիկա՝ Հայաստանը պահել պերմանենտ ճնշման տակ, նպատակը ժողովրդին իշխանությունից հիասթափեցնելն է: Սա երկու շերտ ունի, մեկը «Հյուսիսից» է գալիս, որովհետև այնտեղ չեն կարողանում մարսել Հայաստանի պետություն դառնալու փաստը, մյուսը՝ ներքին նախկին գողապետության գործունեությունն է, որ Հայաստան պետություն չլինի:


Նրանք սին պատրանք ունեն, թե կգան, փողոց կփակեն և այլն, գուցե աղբանոցների դռնե՞ր կուզենան փակել: Նրանց ուզածը չի լինելու, բայց դժվարություններ կլինեն՝ կախված իշխանության գործունեության արդյունավետությունից:

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, եթե տղամարդ են, թող փորձեն առանց «ախրանայի» 5 րոպե քայլել Մաշտոցի պողոտայով կամ Միշիկը՝ էդ «պադվալի Վաղոն» թող Օպեր գա, թող ժողովրդի մեջ դուրս գա:



Ընդհանրապես կյանքը վերադարձ չունի, դա բացառված է… Ավելի լավ է հանձնվեն, բայց նույնիսկ տղամարդկություն չունեն գողացածը վերադարձնեն կամ կոմպրոմիսի գնան, նրանք քաջնազարներ են ու ցռանվերգոներ»:

Քաղաքագետի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կողոպուտի թալանչի համագործակցողներ են և հանցակիցներ. «Նրանք հայրենիք ու սրբություն չունեն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Сообщение Ցռան վերգոները. Քոչարյանն ու Սարգսյանը, եթե տղամարդ են, թող փորձեն առանց «ախրանայի» Մապողոտայով քայլելշտոցի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->