>

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Խոսուն լուսանկար է…




Քոչարյանի զոհերը

Սա այն դեպքն է, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը կարող է պարզ նայել զինվորի աչքերին, որովհետև հնարավոր ամեն բան անում է այդ զինվորի համար…




Սա այն դեպքն է, երբ իշխանությունն անտեր չի թողնում սահմանը պահող զինվորին։


Այն դեպքն է, երբ երկրի իշխանությունը հոգում է զինվորի բոլոր կարիքները՝ սնունդը, հիգիենան, համազգեստը, կոշիկները և որ ամենակարևորն է՝ զինվորի անվտանգ ծառայութունը։

Այն դեպքն է, երբ պետությունն անգամ իր վերջին միջոցներով զենք ու ռազմատեխնիկա է գնում զինվորի համար։


Այն դեպքն է, երբ սահմանը պահող ու հակառակորդի դեմ կռիվ տվող զինվորը վստահ է, որ պետությունը կանգնած է իր մեջքին։

Այո, սա այն դեպքն է, երբ սահմանը պահող զինվորը վստահ է, որ հարկ եղած դեպքում Գերագույն գլխավոր հրամանատարն էլ կկանգնի իր կողքին ու կպահի սահմանը…

Сообщение Սա այն դեպքն է, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը կարող է պարզ նայել զինվորի աչքերին․Տարոն Չախոյան появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->